Հա

Համայնք

29/04/2018 - 09:50

«Անի» գեղարւեստական միաւորի կազմակերպած Ապրիլեան նահատակաց տօնը՝ Ուրմիայում

26 ապրիլ, 2018-ին, Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսրահում, Հայոց Ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման 103-րդ տարելիցի յիշատակին տեղի ունեցած ծրագիրների շարքը եզրափակւեց, Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի հովանաւորութեան տակ գործող «Անի» գեղարւեստական միաւորի կազմակերպած մշակութային ձեռնարկով:

«alikonline.ir» - 26 ապրիլ, 2018-ին, Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսրահում, Հայոց Ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման 103-րդ տարելիցի յիշատակին տեղի ունեցած ծրագիրների շարքը եզրափակւեց, Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի հովանաւորութեան տակ գործող «Անի» գեղարւեստական միաւորի կազմակերպած մշակութային ձեռնարկով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսութեան ներկայ էին Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, ազգային կեանքից ներս գործող Միութիւնների եւ Կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, եւ մեր նահատակների յիշատակը յարգող ուրմիահայեր մեծաթիւ խումբով:

Օրւայ հանդիսավար Արմէն Բադալեանը վեր հանելով Ապրիլեան զոհերի անմեռ յիշատակի խորհուրդը ոգեկոչելու մեր ազգային հաւաքական պարտքը, բեմ հրաւիրեց Հ.Օ.Մ-ի Ատենապետուհի Սեդա մեջլումեանին, արտասանելու բացման խօսքը: Ատենապետուհին ներկաների ուշադրութիւնը հրաւիրելով 103 տարիներ առաջ պատահած սպանդին ու ոճրագործութեան վրայ, ի միջի այլոց ասաց. «Սուտ է այն խօսքը, թէ ժամանակը բուժում է, ժամանակը  ոչինչ չի՛ բուժում, հայի վէրքը դեռեւս ցաւում է ու չի՛ սպիանում: Հայրենիք բառը դաջւած է մեր սրտերում ու յանուն նրա մեր կեանքը կը տանք: Ուրեմն պէտք է ուս-ուսի տւած պայքարենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, չմոռանանք մեր ազգը, կրօնը, մեր լեզուն ու արժանիքները, ու միշտ յիշենք ինչ էլ լինի Հայաստանը կը յաղթի եւ կապրի»:

Ապա, օրւայ առիթով «Անի» գեղարւեստական միաւորի դաստիարակչուհիներից՛ Նունէ Խուդաւերդեանը արտայայտւեց, վերիշելով Սրբադասւած Նահատակների հանդէպ յատկապէս նոր սերնդի յարգանքն ու պահանջատիրական պայքարը:

Միաւորի աշակերտութիւնը այնուհետեւ հրաւիրւեց ծաղկեմատոյցով իր յարգանքի տուրքը մատուցելու մէկուկէս միլիոն նահատակաց, որոնք տարագրութեան եւ ապա սպանդի զոհ էին դարձել ցեղասպան թուրքի ձեռքով 1915 թւին:

Շաբաթների աշխատանքով, «Անի» գեղարւեստական միաւորի պատանիները նախապատրաստւել էին Ապրիլեան սոյն ձեռնարկին: Ուստի, խմբական արտասանութիւններով, մեներգներով եւ խմբերգներով, միաւորի երեխաները մեծ ոգեւորութիւն ստեղծեցին հանդիսատեսի մօտ, որ քաջալերական ծափողջոյններով իր գնահատանքը յայտնեց նրանց:

Հայ զինւորի քաջութիւնը գովերգող երգերով, երեխաները իրենց մանկական շրթերով փառաւորեցին նրան, միաժամանակ իրենց հաւատարմութիւնը յայտնելով համազգային մեր սրբութեան՝ հայրենիքին: Նման երգերից էր Ալէն Շահբազեանի երգած զինւորի երգը: Նոյնքան ոգեւորիչ էր Էլին Շահբազեանի պարը, որ ազգային տրտմաթաթախ երգի՝ «Դլէ Եաման»-ի կշռոյթով հմայեց ներկաներին: Նշենք, որ բոլոր ելոյթներին երգեհոնով ընկերակցում էր Ուրմիահայ երաժիշտ՝ Արտեմիս Բայրամեանը:

Շուրջ երկու ժամ տեւած ծրագրի աւարտին, հայ մշակոյթով յագեցած ներկաներին շնորհակալութիւն յայտնեց օրւայ հանդիսավարը եւ բեմ հրաւիրեց ծխատէր քահանային, «Պահպանիչ»-ով օրհնելու ներկաներին:

Ուրմիահայութեան կեանքում Ապրիլեան օրերի գեղարւեստական եւ ոգեկոչական ծրագրերը իրենց աւարտին հասան, սակայն պահանջատիրական ոգին շարունակւում է տարւայ բոլոր օրերի ընթացքում, նոր սերնդի յիշողութեան մէջ միշտ վառ պահելով մեր ժողովրդի բռնաբարւած իրաւունքների վերատիրացման արդար պահանջը:

Յարակից լուրեր

  • Պարսկերէն լեզւի յատուկ դասարան Ուրմիայում՝ հայաստանցի ծնողների համար
    Պարսկերէն լեզւի յատուկ դասարան Ուրմիայում՝ հայաստանցի ծնողների համար

    Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը իր վերջին ժողովական նիստի ընթացքին յատուկ օրակարգի նիւթ դարձրեց պարսկերէն լեզւի իմացութեան խնդիր այն հայ ծնողների համար, որոնք Հայաստանից գալով ամուսնութիւն են կնքել Ուրմիայում եւ դպրոցական երեխաներ ունեն այժմ:

  • Մայրերի օրւայ եւ ուսուցչաց տօնի նւիրւած խրախճանք Ուրմիայում
    Մայրերի օրւայ եւ ուսուցչաց տօնի նւիրւած խրախճանք Ուրմիայում

    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան կազմակերպութեամբ, 2 մայիս 2019-ի երեկոյեան, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ խրախճանական հանդիպում, ներկայութեամբ միութենականների եւ հրաւիրեալների:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

  • «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
    «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։