Հա

Համայնք

10/09/2018 - 10:00

Ատրպատականում հոգեհանգիստ կատարւեց հանրակառքի արկածի զոհերի 10-րդ տարելիցի առիթով

Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ: 

«alikonline.ir» - Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ: 

Կիրակի, 9 սեպտեմբեր 2018-ին, վերոյիշեալ արկածի զոհերի տասներորդ տարելիցի առիթով, հրամանաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցան հոգեհանգստեան արարողութիւններ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում ս. պատարագը մատոյց Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի: Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում պատարագեց արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, իսկ երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Թաւրիզում մատուցւած պատարագին եւ հոգեհանգստեան արարողութեան հանդիսապետեց առաջնորդ Սրբազանը, հոգեհանգստից անմիջապէս առաջ օրհնելով յիշատակը բոլոր զոհերին: Նա այս առիթով քաջառողջութիւն մաղթեց նաեւ արկածից բոլոր վերապրողներին, համբերութիւն՝ զոհերի հարազատներին եւ հոգու խաղաղութիւն՝ անմեղ զոհերին:

Սբ. պատարագից եւ հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, արկածահար զոհերի եկեղեցում ներկայ բոլոր հարազատները ցաւակցութիւն ընդունեցին հաւատացեալներից, որոնք բոլորն էլ իբրեւ ծանօթ-բարեկամներ սրտցաւ զգացմամբ սգացին նրանց անժամանակ կորուստը:

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Բէյրութի նաւահանգիստում զոհ գնացած նահատակների եւ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Բէյրութի նաւահանգիստում զոհ գնացած նահատակների եւ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

    Կիրակի, 9 օգոստոս 2020 թւականին, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տնօրինումով թեմիս բոլոր եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Բէյրութի նաւահանգիստում աւերիչ պայթիւնի հետեւանքով զոհ գնացած նահատակների յատկապէս հայորդիների հոգիների խաղաղութեան համար:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին

    6 օգոստոս 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ցաւակցական եւ զօրակցական նամակ յղեց ԻԻՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հասան Մոհամմէդ Աբբասին, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթիւնի տխուր առիթով:

  • Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան
    Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան

    Ցաւով, ափսոսանքով ու զօրակցական զգացումներով հետեւեցինք երէկ, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած ահաւոր պայթիւնի հետեւանքով ստեղծւած աղէտալի կացութեան, որից տուժւեց նաեւ մեր սիրելի լիբանանահայութիւնը, իր սրտում ունենալով մեր Ս. Աթոռը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը:

  • Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)
    Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

    Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

    Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

  • Լիզպոնի գործողութեան 37-ամեակի ոգեկոչում եւ հոգեհանգստեան արարողութիւն
    Լիզպոնի գործողութեան 37-ամեակի ոգեկոչում եւ հոգեհանգստեան արարողութիւն

    ՀՅԴ ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան Քարոզչական յանձնախումբին կազմակերպութեամբ, երէկ` կիրակի, 26 յուլիս 2020-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ Լիզպոնի գործողութեան 37-ամեակի ոգեկոչում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։