Հա

Համայնք

14/01/2019 - 11:20

Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

«alikonline.ir» - Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբավայրի մուտքին առաջնորդ Սրբազանը դիմաւորւեց Ուրմիայի քաղդէական եկեղեցու Հոգեւոր հովիւ Իլիուշ քահանայի կողմից եւ առաջնորդւեց մատրան այն վայրը, որտեղ աւանդաբար գտնւում է երեք մոգերից մէկի գերեզմանը: Այստեղ Սրբազանը Կանոնական աղօթք կատարեց եւ ապա, ներկաները միասնաբար երգեցին «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» շարականը Սբ. Ծննդեան:

Մատրան Հոգեւոր պահապան Իլիուշ քահանան բարի գալուստ մաղթելով Սրբազան Հօր եւ նրան ընկերակցող հաւատացեալներին, պատմական, հնագիտական եւ աւանդական խորքի վրայ բացատրութիւններ տւեց, յայտնելով որ տարածում գտած աւանդութիւնը առաւել եւս կարելի էր եղել հիմնաւորել, երբ մատրան վերանորոգութեան առիթով պատի տակից գտնւել էին մասունքներ: Դրանք Իտալիոյ մէջ քննութեան էին ենթարկւել, հաստատելով դրանց հնութիւնը՝ առաջին դարից մեզ հասած լինելը: Ուրեմն, առաջին դարում այնտեղ թաղւած անձի հաւանականութիւնը հաստատւել էր: Մատրան վերանորոգութիւնից եւ սոյն քննութիւնից առաջ էլ, սակայն, վայրը ճանաչւել էր իբրեւ սուրբ յարկ, կամ՝ սրբավայր:

Եկեղեցում աղօթելուց յետոյ, Հոգեւոր հովիւն ու երէցկինը հիւրասիրութեամբ պատւեցին Սրբազան Հօրը եւ նրա ընկերակիցներին, հովւատան գրասենեակին մէջ ընդունելով նրանց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։