Հա

Համայնք

22/06/2019 - 10:00

Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Երկուշաբթի, 17 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի հինգերորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 17 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի հինգերորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր կողմից «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց ժողովի, որից յետոյ Ա. ատենապետ Արմինէ Վահրամեանը ողջունեց ներկաներին, վերյիշեցնելով օրակարգային կարեւոր կէտերը, որոնք քննարկւելու էին այդ օր:

Ա. ատենադպրուհի Անահիտ Յակոբեանի միջոցով նախորդ ատենագրութեան ընթերցումը կատարւեց եւ ապա միաձայնութեամբ վաւերացւեց այն: Ապա ժողովը ընթացաւ ըստ օրակարգի, որն ընդգրկում էր կալւածային, բիւդջէական եւ վարչական կարեւոր հարցեր:

Աշխարհաքաղաքական ներկայ իրադրութիւնը եւ տնտեսական ճգնաժամային կացութիւնը ընդհանրապէս աշխարհում եւ յատկապէս Իրանում, բոլոր ժողովականների ջանքերը ի մի բերեցին, խաղաղութեամբ անցկացնելու դժւարութեան ալիքը:

Հրիտակւած մէկ քանի կալւածների փոխանակման միջոցով այլ կալւածների շահարկումը ապահովելու միտող օրակարգով, լայնօրէն լուսաբանւեցին ժողովականները, յատկապէս Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի կողմից: Քարտիզագրւած հողատարածքի պատկերի վրայից բացատրութիւններ տալով, Թեմական խորհուրդը ցոյց տւեց լաւագոյն ելք իբրեւ՝ հրիտակւած կալւածներից մէկի միայն մէկ մասի տրամադրումը քաղաքապետարանին, զբօսայգի ծառայելու համար քաղաքին, դրա փոխարէն թեմի շինարարական հսկայական ծրագրի քաղաքապետարանային տուրքերի ամբողջական մարումը ստանալու պայմանով:

Օրակարգի վրայ եղած բիւդջէական եւ վարչական խնդիրների լուծման համար ներկայ ժողովականները քննարկումի ենթարկեցին Ազգային առաջնորդարանի տարեկան եկամուտը եւ ընդարձակւող ծախսերը, յատկապէս նոր պաշտօնեաների յաւելման պատճառով, ինչպէս նաեւ ռոճիկների բարձրացման հետեւանքով:

Առաջնորդ Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։