Հա

Համայնք

13/07/2019 - 10:10

Մեծ ներդրումների, պետական վերահսկողութեան ու արդիւնաւէտ կառավարման կարիք կայ

Էներգամատակարարման ընդհատումներ յաճախ են լինում աշխարհում, բայց Հայաստանում եղածն աննախադէպ էր, քանի որ այն ընդգրեց հանրապետութեան գրեթէ ողջ տարածքն ու բաւականին երկար տեւեց,- նկատում է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ու պատճառաբանում էներգետիկ համակարգի անարդիւնաւէտ կառավարմամբ եւ տնտեսական խնդիրներով։

«Էներգամատակարարման ընդհատման հետեւանքով մեր ազգաբնակչութիւնն ու տնտեսութիւնն ունեցան խնդիրներ։ Ունեցանք արտադրութեան առանձին կարեւոր տնտեսական օբիեկտների դադար։ Օրական մօտ 35 միլիոն դոլար ՀՆԱ ենք արտադրում, ինչ այս խափանման արդիւնքում կարող է նւազել։ Խաթարւել էին գազալցակայանների աշխատանքը, արդիւնքում վարորդներն էժան վառելիքի լիցքաւորման փոխարէն թանկ բենզին օգտագործեցին, երթեւեկութեան խնդիրներ ի յայտ եկան լուսացույցների չաշխատելու հետեւանքով։ Սոցիալական ու առողջապահական ռիսկերը եւս շատ են են»,- ասում է տնտեսագէտն ու կարծում, որ էներգետիկ ոլորտում մեծ ներդրումներ անել է պէտք, կառավարութիւնը պէտք է վերանայի քաղաքականութիւնը բնական մենաշնորհների նկատմամբ։

«Մենք պէտք է նախ համապատասխան հայեցակարգ մշակենք այս ուղղութեամբ։ Միջազգային փորձն ուսումնասիրել է պէտք, նոր էներգետիկ ընկերութիւններ պէտք է հրաւիրենք հայկական շուկայ։ Էներգետիկ ընկերութիւնները շահգրգռւած չեն ծախսեր իրականացնել կորուստների կրճատման ուղղութեամբ, որովհետեւ դրանք պարտադրող նորմեր մեր օրէնսդրութիւնում ուղղակի չկան։ Ոլորտի համար կոնկրետ պատասխանատուներ են պէտք։ Էներգետիկայի նախարարութիւնից հրաժարւելը ճիշտ չէր․ էներգետիկ համակարգի վրայ է հիմնւած մեր տնտեսութիւնը։ Այս էներգակիրների գներն ուղղակի ազդեցութիւն են ունենում ՀՀ-ում արտադրւող, մատուցւող ապրանքների ու ծառայութիւնների ինքնարժէքի վրայ»,- մտահոգւում է մասնագէտն ու նկատում՝ այս կառավարութիւնը չունի տեսլական էներգետիկ համակարգի վերաբերեալ եւ փորձում է միայն իրավիճակային լուծումներ գտնել ոլորտում առկայ խնդիրներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։