Հա

Համայնք

13/07/2019 - 12:10

Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի միօրեայ ուխտագնացութիւն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական բարձր արտօնութեամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. ՉիՖթճեանի հովանաւորութեամբ, Թեմական խորհրդի տնօրինութեամբ, եւ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի կազմակերպութեամբ, այս տարի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տարեկան միօրեայ ուխտագնացութիւնը տեղի է ունենալու՝ չորեքշաբթի 24 յուլիս 2019 թւին (2 մորդադ)։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական բարձր արտօնութեամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. ՉիՖթճեանի հովանաւորութեամբ, Թեմական խորհրդի տնօրինութեամբ, եւ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի կազմակերպութեամբ, այս տարի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տարեկան միօրեայ ուխտագնացութիւնը տեղի է ունենալու՝ չորեքշաբթի 24 յուլիս 2019 թւին (2 մորդադ)։

Ուրախութիւնը ունենք յայտնելու մեր ուխտաւոր ժողովրդին, որ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի ներքին վերանորոգութիւնը աւարտւել է, Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան, Արաքսի ազատ գօտու պետական պատասխանատուների եւ Իրանում եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկութեան նիւթական օժանդակութիւններով: Ուստի, վերոյիշեալ թւականին, առաւօտեան ժամը 11-ին, սուրբ եւ անմահ պատարագով տեղի է ունենալու եկեղեցու վերաբացման եւ Մայր Խորանի նկարի օծման հանդիսաւոր արարողութիւնը։

Այն ուխտաւորները որոնք Թաւրիզից հանրակառքով ուզում են մեկնել Ջուլֆա, պէտք է նախօրօք իրենց անունը արձանագրեն, դիմելով Ազգային առաջնորդարան:

Հեռ. 041 355 53532

Ծանօթ.- Նոյն օրը երեկոյեան, հանրակառքը վերադառնալու է Թաւրիզ:

 

ԴԻՒԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան
    Ատրպատականի հայոց թեմում նւիրահաւաք՝ ի նպաստ Լիբանանի հայութեան

    Սրբազան Հայրը այս առիթով ասաց. «Կոչ արեցինք մեր ժողովրդի զաւակներին, որ նոյնիսկ իրենց դոյզն նւէրը, համեստագոյն լուման չզլանան նւիրաբերելու մարդասիրական ու ազգասիրական սոյն նպատակին, որպէսզի դրանք եւս միացնելով Ազգային իշխանութեան կողմից տրամադրւող գումարին, որպէս «այրի կնոջ լումայ» ուղարկենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հաստատւած լիբանանահայութեան Օժանդակութեան ֆոնդին: Հաւատում ենք, որ ովկիանոսներն եւս ջրի կաթիլներից են բաղկանում»:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին

    6 օգոստոս 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ցաւակցական եւ զօրակցական նամակ յղեց ԻԻՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հասան Մոհամմէդ Աբբասին, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթիւնի տխուր առիթով:

  • Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)
    Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

    Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

    Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

  • Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում
    Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում

    Կիրակի 26 յուլիս 2020-ի երեկոյեան ժամը 8-ին, Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում, մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէս տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան գրասենեակի տնօրէնութեան, որը առցանց միացումով ուղիղ սփռւեց, մասնակցութեամբ աւելի քան 100 ակնդիրների:

  • Տարեկան եռօրեայ ուխտագնացութեան օրերին Ս. Թադէոս Առաքեալի Աջի օրհնութիւն՝ Ս. Թադէի վանքից
    Տարեկան եռօրեայ ուխտագնացութեան օրերին Ս. Թադէոս Առաքեալի Աջի օրհնութիւն՝ Ս. Թադէի վանքից

    Շաբաթ 25 յուլիս 2020-ին, Ս. Թադէոս Առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի տօնի առիթով, Ս. Թադէի վանքի Մայր խորանից, Ս. Թադէոս Առաքեալի Աջով օրհնութիւն բաշխւեց մեր ժողովրդի զաւակներին, որոնցից շատեր ցանկանալով ցանկանում էին այս տարի մասնակցել Ս. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։