Print this page
17/09/2019 - 10:40

Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

Սրբազան Հայրը իր ցաւակցագրում ասում է. «Մահը ի՛նչ տարիքում էլ հանդիպի, անկասկած ցաւ է պատճառում, իսկ մօր մահը՝ մի քիչ էլ աւելի: Որովհետեւ երկարատեւ կեանքի մէկ ընթացք, որը լեցուն էր գորովով, սիրով, խանդաղատանքով ու գուրգուրանքով, յանկարծ կանգ է առնում, ամէն մտածում ու արարք երազի է վերածւում, որը միայն իբրեւ քաղցր զգացում եւ յուշ գոյատեւելու է մեր յիշողութեան մէջ:

Հայոց Ցեղասպանութիւնից ճողոպրած ծնողներից Ալեքսանտրէթում լոյս աշխարհ եկած Վեհամայրը ինչքա՜ն երջանկացաւ երկա՜ր վայելելով իր զաւակների ու թոռների սէրն ու հոգածութիւնը, անշուշտ գլխաւորութեամբ իր մեծ որդու՝ Ձերդ Սրբութեան, հպարտանալով Ձեր իւրայատուկ կերպարով, համայն հայութեան կեանքում: Հակառակ իր արժանի հպարտութեան, նա սրբութեամբ պահպանեց խոնարհութիւնը, ժողովրդային բնակարանների իր տնում շարունակելով իր համեստ կեանքը»:

Յայտնենք, որ կիրակի, 22 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի եկեղեցիներում, Թաւրիզում եւ Ուրմիայում, յաւարտ ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն, երանաշնորհ Վեհամօր հոգու խաղաղութեան համար: