Հա

Համայնք

26/09/2019 - 08:45

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Թւականիս, չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց  Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախագահ՝ պրն. Ալֆրեդ Քեշիշեանին:

Թւականիս, չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց  Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախագահ՝ պրն. Ալֆրեդ Քեշիշեանին:

Սրբազան Հայրը ողջունեց պրն. Քեշիշեանին, ով յատուկ զեկոյց տւեց անցնող մէկ տարւայ իրենց գործունէութեան մասին, միաժամանակ յիշելով, որ ուխտագնացութիւն էին կազմակերպել դէպի Վան-Ախթամար եւ ներկայ էին գտնւել Խաչվերացի տօնի առիթով մատուցւող պատարագին: Նաեւ ուխտագնացութիւն-այցելութիւն է կատարւել դէպի Ղարաղան:

Իրենց աշխատանքների մէջ կարեւոր տեղ են տւել սկաուտական շարժումին եւ «Ծիածան» մանկական արւեստանոցի հետ համագործակցաբար աշխատանքներ են տարել: Միութեան մանկա-պատանեկան թատրոնի աշխատանքները վերակենդանացման մէջ են:

Գործնական մասնակցութիւն են ունեցել նաեւ Իրանի 51-րդ Համահայկական խաղերին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց տարած աշխատանքները եւ յաջողութիւն մաղթեց:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։