Հա

Համայնք

01/12/2019 - 12:30

Նորագոյն հրատարակութիւնների տարեկան ցուցահանդէս Թաւրիզի հայոց ազգային դպրոցում

Շաբաթ, 30 նոյեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան-Սահակեան» դպրոցի գրադարանում պաշտօնական բացումը կատարւեց նորագոյն հրատարակութիւնների ցուցահանդէսին, որտեղ դպրոցի տեսչութեան ջանքերով տարբեր հրատարակչատներից բերւել եւ ցուցադրւել էին գլխաւորաբար աշակերտական մակարդակի նոր լոյս ընծայւած բազմատեսակ եւ բազմաբնոյթ գրքեր:

«alikonline.ir» - Շաբաթ, 30 նոյեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան-Սահակեան» դպրոցի գրադարանում պաշտօնական բացումը կատարւեց նորագոյն հրատարակութիւնների ցուցահանդէսին, որտեղ դպրոցի տեսչութեան ջանքերով տարբեր հրատարակչատներից բերւել եւ ցուցադրւել էին գլխաւորաբար աշակերտական մակարդակի նոր լոյս ընծայւած բազմատեսակ եւ բազմաբնոյթ գրքեր: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ցուցահանդէսին ներկայ գտնւեց եւ իր օրհնութեան խօսքով բացումը կատարեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Բացման հանդիսութեան ներկայ էին դպրոցի Հոգաբարձութեան անդամներ, ուսուցչական կազմը, ծնողներ եւ հիւրընկալ գրադարանավարները:

Բարի գալստեան եւ ցուցահանդէսի մասին բացատրական հակիրճ խօսք արտասանեց դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Նա ներկայացրեց ընդհանուր գլխակարգումները գրքերի նիւթերի, որոնք գրական, գիտական, հետաքրքրաշարժ, ընդհանուր զարգացման, հանրագիտարանային եւ այլ բնագաւառներ էին շօշափում: Տեսչուհին ասաց, որ ուսուցչական կազմի տւած ուղղութիւններով աշակերտներ օգտւում են սոյն հրատարակութիւններից: Նա յայտնեց նաեւ, որ ՀՀ «Մեղու» կրթադաստիարակչական հիմնարկութեան կողմից կազմակերպւած մրցոյթին  եւս  մասնակցել էին դպրոցի աշակերտները, որոնց նախապատրաստութեան համար կարեւոր են հանրագիտարանային բնոյթի գրքերը: Ապա նա ներկայացրեց գրադարանի վարչութեանը՝ Վահագն Տէր-Պետրոսեանին, Շաքէ Ջանանեանին եւ Միշիկ Բուդաղեանին, որոնք գրադարանի գրքերի թւային ցանկագրման եւ համակարգչային թւարկման աշխատանքը շարունակում են կատարել կամաւոր աշխատանքով եւ բծախնդրութեամբ:

Սրբազան Հայրը իր գնահատանքի խօսքը ուղղեց տեսչութեան եւ ուսուցչակազմին, որոնք հետեւողական աշխատանքով մշակոյթին են առնչում ուսանողութեանը: Գիրքին եւ բանական մարդու միջեւ մտերմիկ յարաբերութեան անդրադարձաւ նա, շեշտելով որ արհեստագիտութիւնը իր դրական բազմաթիւ կողմերից բացի, նաեւ ժխտական ազդեցութիւն է ունենում, մարդը հեռացնելով տպագրութիւնից. «Ամէն ինչ լուսապաստառային է դառնում: Անցած շաբաթներին երբ այս երկրում մէկ պահ ընդհատւեց համացանցը, բոլորս էլ յետ դարձանք տպագիր հրատարակութիւններին, որի կարօտն ունէինք կարծես…»,- ասաց Սրբազան Հայրը, շեշտելով յատկապէս հայ գրքի տեղն ու դերը հայ մարդու կեանքում:

Սոյն ցուցահանդէսի առիթով Սրբազան Հայրը դպրոցի գրադարանին նւիրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հեղինակած «Հայոց Եկեղեցին» հատորի պարսկերէն թարգմանութիւնը, որը վերջերս էր հրատարակւել Թեհրանում, Թեհրանի Հայոց թեմի հովանաւորութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։