Հա

Համայնք

04/12/2019 - 12:20

«Ամերիկեան United Airlines-ը Airbus-ի 50 ինքնաթիռ կը գնի շուրջ 7 մլրդ. դոլար գումարով». Bloomberg

United Airlines ամերիկեան աւիաընկերութիւնը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատւէր:

«alikonline.ir» - United Airlines ամերիկեան աւիաընկերութիւնը զետեղել է Airbus-ի՝ շուրջ 7 միլիարդ դոլար ընդհանուր գումարի A321XLR մոդելի 50 ինքնաթիռների գնման պատւէր: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, դեկտեմբերի 3-ին այդ մասին յայտնել է Bloomberg գործակալութիւնը:

Նոր մեքենաները պէտք է փոխարինեն Boeing 757-200-ներին, որոնց թողարկումը դադարեցւել է մօտաւորապէս 15 տարի առաջ: Ներկայում United Airlines-ն օգտագործում է այդ մոդելի 75 մեքենայ: Ենթադրւում էր, որ դրանց փոխարինելու կը գան Boeing 757-200 MAX-երը, բայց, քանի որ վերջինների շահագործումը ժամանակաւորապէս դադարեցւած է Եթովպիայում եւ Ինդոնեզիայում երկու ընդգրկուն աղէտներից յետոյ, աւիագծերն ստիպւած էին նոր լուծում գտնել: Ընկերութինը Airbus A321XLR-ը համարել է փոխարինում պահանջող մոդելներին առաւել մօտ տարբերակը:

«Նոր Airbus A321XLR-ն իդեալական համարժէք փոխարինում է հին, նւազ արդիւնաւէտ թռչող ապարատների համար»,- մէջբերում է գործակալութիւնը նրա ներկայացուցչի խօսքը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։