Հա

Համայնք

04/01/2020 - 11:50

Թաւրիզի 15-րդ շրջանի ոստիկանապետը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

Դեկտեմբեր 31-ի գիշերը, 2019 թւականի վերջին օրը երեկոյեան ժամը 8.30-ին, Թաւրիզի 15-րդ շրջանի ոստիկանապետ՝ գնդ. Ճաբրի պաշտօնական այցով ժամանեց ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:

«alikonline.ir» - Դեկտեմբեր 31-ի գիշերը, 2019 թւականի վերջին օրը երեկոյեան ժամը 8.30-ին, Թաւրիզի 15-րդ շրջանի ոստիկանապետ՝ գնդ. Ճաբրի պաշտօնական այցով ժամանեց ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Գնդապետին ընկերակցում էին բարձրաստիճան զինւորականներ, ինչպէս նաեւ ներքին գործերի նախարարութեան անցագրային վարչութեան պետը, որոնք ամանորի առիթով իրենց շնորհաւորանքը հաղորդեցին Սրբազան հօր եւ նրա միջոցով թաւրիզահայ համայնքին:

Սրբազան Հայրը իր ուրախութիւնը յայտնեց սոյն այցի գծով, յիշելով որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում իւրաքանչիւր կրօն եւ ազգութիւն իր աւանդութիւններով ստեղծել է գեղեցիկ խճանկար, որը փոխադարձ յարգանքի ու վստահութեան դասարան է հանդիսանում բոլոր իրանցիների համար. «Մուսուլման եւ քրիստոնեայ, ինչպէս նաեւ այլ կրօնների եւ ազգութիւնների պատկանողներ, այս երկրում եղբայրացել են իրարու, յարգալից վերաբերմունք ցուցաբերելով միւսի կրօնին եւ ազգային աւանդութիւններին: Թող գալիք նոր տարին խաղաղութեան դռները բացի մեր բոլորի առջեւ եւ մտնենք դրանից ներս, վայելելու համար ցանկալի ապահովութիւնը, Ամենակալ Աստծու աջի հովանու ներքոյ», եզրակացրեց Սրբազան Հայրը:

Յայտնենք, որ գնդապետի հրահանգով, ոստիկանական ջոկատներ ապահովական միջոցներ ձեռք առած ամբողջ գիշեր հսկողութիւն կատարեցին Ազգային առաջնորդարանի շրջակայքում եւ մերձակայքում, ինչպէս նաեւ հայաշատ թաղամասերում, կանխելու համար որեւիցէ անախորժ միջադէպ:

Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց ոստիկանապետին կատարած տնօրինումների համար, անփորձանք աշխատանք մաղթելով նրա նշանակած ապահովական ուժերի փաղանգին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։