Հա

Համայնք

05/01/2020 - 10:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց պետութեան

Շաբաթ, 4 յունւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը թեմի ազգային իշխանութեան անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, «Ղոդս» բանակի ընդհ. հրամանատար Հաջ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան առիթով:

«alikonline.ir» - Շաբաթ, 4 յունւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը թեմի ազգային իշխանութեան անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, «Ղոդս» բանակի ընդհ. հրամանատար Հաջ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան առիթով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր ցաւակցագրում ասւում է. «Սոյն ահաբեկչական գործողութիւնը որը պատճառ դարձաւ բարձրաստիճան հրամանատար Սոլէյմանիի եւ նրա զինակիցների նահատակութեան, խստօրէն դատապարտում ենք եւ ցաւակցում ենք Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէին եւ բոլոր պետական պատասխանատուներին, Իրանցի մեր քոյրերին եւ եղբայրներին եւ յատկապէս նահատակների ընտանիքներին»:

Սրբազան Հայրը իր ցաւակցագիրը աւարտում է աղօթքով, Ամենակալ Աստծուց հայցելով խաղաղութիւն բոլոր նահատակների հոգիների համար:

Յարակից լուրեր

  • Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով
    Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով

    18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում:

    Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Վտանգն ու տագնապը վերանալու են այս երկրից մեր բոլորի հաւաքական աղօթքի զօրութեամբ»
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Վտանգն ու տագնապը վերանալու են այս երկրից մեր բոլորի հաւաքական աղօթքի զօրութեամբ»

    Կիրակի, 2 փետրւար 2020 թ.-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. եւ անմահ պատարագի ընթացքին քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր խօսքի ընթացքում անդրադառնալով Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-րդ տարեդարձին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։