Հա

Համայնք

08/01/2020 - 09:50

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց իրանագէտ Վարդան Ոսկանեանին

Երկուշաբթի, 6 յունւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի այցելութիւնը: Նրան ընկերակցում էր Իրան-Հայաստան բարեկամութեան յատուկ յանձնախմբի անդամ պրն. Նազիֆը:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 6 յունւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի այցելութիւնը: Նրան ընկերակցում էր Իրան-Հայաստան բարեկամութեան յատուկ յանձնախմբի անդամ պրն. Նազիֆը: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի անդամ Գագիկ Ջորջեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը ողջունեց դոկտ. Ոսկանեանի եւ Նազիֆի ներկայութիւնը ազգային առաջնորդարանում, երկրորդ տարին լինելով, վերյիշեց անցած տարւայ սեպտեմբեր ամսին ՀՀ Պետական համալսարանում Սալմաստ գաւառի նւիրւած գիտաժողովը, որտեղ ներկայացւած նիւթերը, որոնք մինչեւ տարեվերջ կը հրատարակւեն մէկ հատորում ինչպէս տեղեկացրեց դոկտ. Ոսկանեանը:

Հանդիպման ընթացքին խօսակցութեան առանցք հանդիսացան Իրան-Հայաստան բարեկամութեան ամրապնդումը, որի յատուկ յանձնախումբի տքնաջան աշխատանքով երկկողմ յարաբերութիւնների արդիւնքը արդէն զգալի է տարիներից ի վեր, մշակութային, տնտեսական, զբօսաշրջային եւ այլ բնագաւառներում, հարեւան երկու ժողովուրդների փոխճանաչողութեան եւ առաւել ծանօթացման իր անգնահատելի նպաստը բերելով:

Հանդիպման աւարտին հիւրերը ծանօթացան ազգային առաջնորդարանի տարբեր բաժանմունքներին, վկայելով հնադարեայ թեմի կողմից խնամատարական այն աշխատանքին, որի շնորհիւ պահպանւում են հայ մշակոյթի անգին հարստութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։