Հա

Համայնք

18/01/2020 - 13:00

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

Չորեքշաբթի, 15 յունւար 2020 թ.-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը, գլխաւորութեամբ նախագահ Նժդիկ Աբրահամեանի, այցելեց ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ, նրա գրասենեակում:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 15 յունւար 2020 թ.-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը, գլխաւորութեամբ նախագահ Նժդիկ Աբրահամեանի, այցելեց ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ, նրա գրասենեակում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Մտերմական հանդիպումը առիթ եղաւ մէկ անգամ եւս շնորհաւորելու Ամանորը եւ Փրկչին Ծնունդը, բարեմաղթութիւնների փոխանակումով: Ապա, կազմակերպութեան բացւող տարւայ ծրագիրների մասին բացատրութիւններ տրւեցին, յիշելով այն բոլոր աշխատանքները, որոնք յատկապէս նոր սերնդի հայեցի կազմաւորմանը իրենց նպաստն են բերելու:

Սրբազան Հայրը իր բարձր գնահատանքը յայտնեց վարչութեան, որ իր տարբեր բաժանմունքների միջոցով, ինչպէս նաեւ սկաւուտաական խորհրդի անխոնջ աշխատանքով անմիջական կապ ունի մեր նոր սերնդի հետ, ներգրաւելով այն մեր ազգի հաւաքական կեանքի մէջ:

Յարակից լուրեր

  • Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով
    Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով

    18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում:

    Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

  • Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում
    Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում

    Իրանահայ թեմերում կորոնավիրուսի դէմ պայքարի հարցով ազգային իշխանութիւնների տարած աշխատանքների կապակցութեամբ հեռախօսազրոյց ենք ունեցել Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի եւ Ռուբիկ Ջանանեանի հետ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։