Հա

Համայնք

28/01/2020 - 09:10

Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեան հանդէսը

Հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, յունւարի 14-ին տեղի ունեցաւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեան հանդէսը, որին ներկայ էին Պատգամաաւորական ժողովի ու Թեմական խորհրդի անդամներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, Հ.Օ.Մ.-ի վարչութեան անդամներ, աշակերտութեան ծնողները եւ մանկական հանդէսների մշտական հանդիսատեսները:

«alikonline.ir» - Հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, յունւարի 14-ին տեղի ունեցաւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեան հանդէսը, որին ներկայ էին Պատգամաաւորական ժողովի ու Թեմական խորհրդի անդամներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, Հ.Օ.Մ.-ի վարչութեան անդամներ, աշակերտութեան ծնողները եւ մանկական հանդէսների մշտական հանդիսատեսները: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ամանորեան այս հանդէսը, որ տեղի էր ունենում հենց նոյն մանկապարտէզ-նախակրթարանի սրահում, սկիզբ առաւ մանուկների այնքա՜ն սիրւած ձմեռ պապիկի այցով, որ դեռ բեմ չբարձրացած փոքրիկների բնաւորութիւններին համահունչ նւէրներ տեղադրեց նրանց նստարաններին ու հեռացաւ, իսկ փոքրիկ սաները բեմ բարձրացան պարային շարժումներով, որոնց նոյն ընթացքում խինդ ու ժպիտով միացաւ, հանդէսին մասնակից երկրորդ Ձմեռ պապին եւ իր քազցր խօսքով ու կատակներրով վարեց օրւայ հանդէսը, բեմ հրաւիրելով մանկապարտէզ-նախակրթարանի երգի ուսուցիչ՝ Կարէն Սարգիսեանին, որի նւագակցութեամբ ու ղեկավարութեամբ էլ փոքրիկ աշակերտները հանդիսատեսին ներկայացան խմբերգներով ու մենակատարութեամբ, իսկ երգերին մէջ ընդ մէջ նրանք հանդէս եկան նոր տարւայ, ձմեռ պապիկի. ձմռան ու եղեւնու մասին առանձին բանաստեղծութիւնների արտասանութեամբ:

Փոքրիկ աշակերտների ելոյթի վերջին բաժնում, նրանց միացաւ նաեւ ծրագրին սկիզբ տւած ձմեռ պապին ու երկու կաղանդ պապիները միանալով երեխաների վերջին պարին, հրաժեշտ տալով նրանց հեռացան յայտնելով, որ իրենք շուտով պիտի ելնեն Մասիսն ի վեր հասնելու իրենց սառցէ տնակին, խսստանալով, որ յաջորդ ձմռանը կը վերադառնան նւէրներով լի իրենց պարկերով:

Մատնանշելի է, որ ձմեռ պապիների դերերում հանդէս եկան Առլէն Բադալեանն ու Էջմին Մնացականեանը:

Միջոցառման աւարտին ներկաներին, յանուն Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիղի վարչութեան շնորհակալութեան խօսք ուղղեց Նայիրի Դիլանեանը, առանձին շնորհակալութիւն յայտնելով մանկապարտէզի ուսուցչուհի՝ Անի Դիլանեանին ու երաժշտութեան ուսուցիչ՝ Կարէն Սարգսեանին, օրւայ միջոցառման կազմակերպման համար նրանց կատարած համագործակցութեան առիթով:

Հանդիսութեան աւարտին իր հայրական պատգամով արտայայտւեց Սրբազան Հայրը: Նա առաջին հերթին մէկ անգամ եւս շնորհաւորեց բոլորի ամանորն ու սուրբծննդեան տօնը, բարձր գնահատելով Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի առաքելութիւնը համայնքային կեանքում եւ իւրաքանչիւր տօնի առիթով բծախնդիր կազմակերպումը նման ծրագրերի. «Մանուկների ուրախութիւնը՝ մեր ուրախութիւնն է, ինչպէս որ ապագային նրանց յաջողութիւնները՝ մեր բոլորի յաջողութիւնը պիտի համարենք, որովհետեւ մեր ազգի ապագան նրանք են»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա նա ակնարկելով մառախլապատ ու ձիւնոտ կլիմային, շեշտեց որ ցուրտ օդը ամանորեայ իսկական նկարագիրն է արտացոլում եւ մեր երեխաները խիստ բնութեան մէջ դիմաւորելով ամանորը, ճշգրիտ պատկերն է դրոշմւում նրանց մանկական մտքում ամանորի մասին: Վերջապէս նա գնահատեց ուսուցչական կազմին, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիւ այնքան երգեր եւ ասմունքներ էին սովորել երեխաները եւ ինչքան հանգիստ ու շնորհալի բեմական ներկայութիւն ցուցաբերեցին հանդիսութեան ընթացքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։