Հա

Համայնք

30/01/2020 - 09:00

Ատրպատականի հայոց թեմը շնորհաւորեց ՀՀ դեսպանութեանը Հայոց բանակի օրւայ առիթով

Երկուշաբթի, 27 յունւար 2020 թ.-ին, Թեհրանում նշւեց Հայաստանի Հանրապետութեան Բանակի հիմնադրութեան օրը, կազմակերպութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան, գլխաւորութեամբ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ Արտաշէս Թումանեանի:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 27 յունւար 2020 թ.-ին, Թեհրանում նշւեց Հայաստանի Հանրապետութեան Բանակի հիմնադրութեան օրը, կազմակերպութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան, գլխաւորութեամբ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ Արտաշէս Թումանեանի:

Այս հպարտառիթ օրւայ ուրախութիւնը կիսելով ՀՀ դեսպանատան անձնակազմի եւ համայն հայ ժողովրդի հետ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական նամակով շնորհաւորանքի խօսք ուղղեց դեսպան Թումանեանին, թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ անձնապէս իր անունից, մանաւանդ խստաշունչ ձմռան բերմամբ անձամբ ներկայ լինել չկարողանալու պատճառով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր նամակում յատկապէս ասւում է. «Հայոց բանակի օրը, արդարեւ, Հայաստանի վերանկախացման տօնն է, որովհետեւ անկախութիւնը հովանաւորւում է հզօր եւ քաջարի բանակով: Մեր բանակը, մեր հայրենիքի անկախութեան անսասանութեան երաշխիքն է, նրա սահմանների ամուր պահապանը եւ համայն աշխարհում ապրող մեր ժողովրդի զաւակների յոյսը»:

Նոյն առիթով Սրբազան Հայրը շնորհաւորում է դեսպանատան զինւորական կցորդ՝ գնդ. Արթուր Ազնաւուրեանին եւ դեսպանատան ողջ անձնակազմին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան
    Ատրպատականից զօրակցութիւն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին եւ լիբանանահայութեան

    Ցաւով, ափսոսանքով ու զօրակցական զգացումներով հետեւեցինք երէկ, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած ահաւոր պայթիւնի հետեւանքով ստեղծւած աղէտալի կացութեան, որից տուժւեց նաեւ մեր սիրելի լիբանանահայութիւնը, իր սրտում ունենալով մեր Ս. Աթոռը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը:

  • Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)
    Սալմաստի ազգագրութիւնը (Հատւած)

    Մէկ քանի ամիսներից ի վեր Ատրպատականի հայոց թեմի «Արտազ» պաշտօնական ամսագրում խմբագրում եւ հրատարակութեան ենք տալիս մեր թեմի արխիւատանը գտնւող այն գրութիւններից, որոնք թեմի պատմութեան եւ յատկապէս ազգագրութեան համար կարեւոր տւեալներ են պարունակում:

    Նման գրութիւններից են Թաւիրիզ նախկին Կենտրոնական դպրոցի աւարտական դասարանի աշակերտների գրութիւնները, որոնք ներկայացնում են իրենց եկած գաւառների ազգագրութիւնը: Երախտաշատ աշխատանք, որի յանձնարարողը եղել են բանիմաց ուսուցիչներ, տեղի վրայ կորստից փրկած լինելու համար այն, ինչ որ մեր գաւառների կեանքն էր, իր առօրեայով եւ հաւատալիքներով:

  • Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում
    Մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէսի բացում Ս. Թադէի վանքում

    Կիրակի 26 յուլիս 2020-ի երեկոյեան ժամը 8-ին, Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում, մանկա-պատանեկան նկարչական ցուցահանդէս տեղի ունեցաւ, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Իրանի Եկեղեցիների Պահպանութեան գրասենեակի տնօրէնութեան, որը առցանց միացումով ուղիղ սփռւեց, մասնակցութեամբ աւելի քան 100 ակնդիրների:

  • Տարեկան եռօրեայ ուխտագնացութեան օրերին Ս. Թադէոս Առաքեալի Աջի օրհնութիւն՝ Ս. Թադէի վանքից
    Տարեկան եռօրեայ ուխտագնացութեան օրերին Ս. Թադէոս Առաքեալի Աջի օրհնութիւն՝ Ս. Թադէի վանքից

    Շաբաթ 25 յուլիս 2020-ին, Ս. Թադէոս Առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի տօնի առիթով, Ս. Թադէի վանքի Մայր խորանից, Ս. Թադէոս Առաքեալի Աջով օրհնութիւն բաշխւեց մեր ժողովրդի զաւակներին, որոնցից շատեր ցանկանալով ցանկանում էին այս տարի մասնակցել Ս. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան:

  • Երէկ՝ Սիսի «Սուրբ Սոֆիա»-ն, իսկ այսօր՝ «Այա Սոֆիա»-ն
    Երէկ՝ Սիսի «Սուրբ Սոֆիա»-ն, իսկ այսօր՝ «Այա Սոֆիա»-ն

    Համայն աշխարհի լրատւամիջոցները բազմաթիւ կրկնութիւններով ու պատմութեան համառօտ բացատրականներով իրարու գերազանցեցին ու յաճախ իրարու արձագանգ հանդիսացան, ներկայացնելով Թուրքիոյ նախագահ Ռեջէփ Թայիբ Էրդողանի կողմից, Կոստանդնուպոլսի յունական «Այա Սոֆիա» հռչակաւոր մայր եկեղեցին մզկիթի փոխակերպելու անիրաւ որոշումը եւ դրան հետեւող տխրահռչակ յայտարարութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։