Հա

Համայնք

01/02/2020 - 09:40

Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի հանդիպումը ազգային առաջնորդարանում

Երեքշաբթի, 28 յունւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի անդամները հանդիպման հրաւիրւել էին առաջնորդ Սրբազան հօր հետ, կազմակերպութեամբ նոյն միութեան վարչութեան դիւանին: Սոյն հանդիպման ներկայ գտնւեց նաեւ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 28 յունւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի անդամները հանդիպման հրաւիրւել էին առաջնորդ Սրբազան հօր հետ, կազմակերպութեամբ նոյն միութեան վարչութեան դիւանին: Սոյն հանդիպման ներկայ գտնւեց նաեւ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ողջունելով կանանց ներկայութիւնը ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» գահասրահում, առաջնորդ Սրբազանը գնահատեց եկեղեցու օժանդակ սոյն միութեան բոլոր անդամուհիներին, որոնք իրենց հոգածու վերաբերմունքով բարեզարդման աշխատանք են ծաւալում Թաւրիզի եկեղեցիների շուրջ, մինչեւ անգամ իրենց նպաստը բերելով թեմի վանքերի խորանների կանոնաւորութեան գործին. «Զօրեղ հաւատքի արտայայտութիւն է ձեր մասնակցութիւնը եկեղեցու կեանքին, որը դրսեւորւում է նւիրեալ աշխատանքով՝ եկեղեցում սպասարկող երեխաների, սարկաւագների եւ մինչեւ իսկ հոգեւորականների զգեստների պատրաստութեամբ եւ բծախնդիր պահպանումով: Եկեղեցու համար գործելը այլապէս կատարւող աղօթք է, որի ձայնը եւս հասնում է Աստծու ականջին» ասաց Սրբազան Հայրը: Ապա, միութեան վարչութեան ատենապետուհի Մինէ Նազարեանի առաջարկով, ներկայ կանայք իրենց հարցերը ուղղեցին ե՛ւ Սրբազան Հօրն ե՛ւ վարչութեան, աւելի համակարգւած աշխատանք կատարելու իրենց պատկերացումը հաղորդելով անդամուհիներին:

Սրբազան Հայրը իր հերթին հանդիպման ընթացքին ներկայացրեց իր առաջարկները, որոնք առաւել եւս գործի էին մղում ներկայ աշխատասէր կանանց, յատկապէս խորանների նորօրինակ զարդարման հեռակայ ծրագրերով: Տեղի վրայ եղան աշխատանքի ստանձնումներ եւ սեփական նախաձեռնութեամբ որոշ ծրագրերի հովանաւորութիւններ, որոնց ցոյց էին տալիս անդամուհիներ յանձնառութեան ու պատրաստակամութեան բարձր ոգին:

Խնամակալ մարմնի կանայք անըդնհատ հիւրասիրեցին բոլոր ներկաներին, իրենց տնական խմորեղէններով, յետտօնական օրերի այս ժամանակահատւածին դարձեալ պարգեւելով տօնական ուրախութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։