Հա

Համայնք

04/02/2020 - 10:20

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Վտանգն ու տագնապը վերանալու են այս երկրից մեր բոլորի հաւաքական աղօթքի զօրութեամբ»

Կիրակի, 2 փետրւար 2020 թ.-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. եւ անմահ պատարագի ընթացքին քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր խօսքի ընթացքում անդրադառնալով Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-րդ տարեդարձին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Յեղափոխութեան 41-րդ տարեդարձի առիթով

 

«Վտանգն ու տագնապը վերանալու են այս երկրից մեր բոլորի հաւաքական աղօթքի զօրութեամբ»

 

«alikonline.ir» - Կիրակի, 2 փետրւար 2020 թ.-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. եւ անմահ պատարագի ընթացքին քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր խօսքի ընթացքում անդրադառնալով Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-րդ տարեդարձին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հաւատացեալ ժողովրդին ուղղելով իր խօսքը, Սրբազան Հայրը օրւայ Աւետարանական հատւածից վերցնելով իր բնաբանը, ցոյց տւեց թէ Յիսուս ինչպիսի մեծ խոստումներ է տալիս իր յոյսը Աստծու վրայ դրած մարդուն, մինչեւ իսկ վերջին օրը նրան յարուցանելու պայմանով. «Աստծուն ապաւինող մարդկանց հաւատքի խոր արտայայտութիւնը՝ վստահութիւնն է, որ նաեւ փրկարար դերակատարութիւն է ունենում, երբ նեղութեան ու դժբախտութիւնների մէջ են գտնւում նրանք: Յարութիւն բառը իր վախճանաբանական իմաստից՝ այսինք ժամանակների աւարտին բոլորի յարութեան հրաշազան դէպքից բացի, առօրեայ կեանքում նեղութիւններից դուրս գալու իմաստը նաեւ ունի, երբ ամէն յոյս կորւում է, սակայն յանկարծ մի տեղից լոյս է ծագում փրկութեան, եւ անյոյս մէկ անձ վերադառնում է կեանքին: Նա յարութիւն է առնում իր տառապանքից եւ նոր հայեացքով նայում աշխարհին: Մի քանի շաբաթներ առաջ շատերի յոյսը կորւել է, երբ հարւած հասցւեց Իրանի գերագոյն դասակարգին, նահատակութեան պատճառ հանդիսանալով: Հակադարձ հարւածը չուշացւեց: Շատերի համար հակամարտութեան ահազանգը եւ պատերազմի փողը արդէն իսկ հնչած համարւեց: Սակայն… խաղաղութիւն տիրեց…: Նախախնամութիւնը միջամտեց եւ արիւնահեղութիւնը կանխւեց Արարչից, հազարաւոր ընտանիքների քայքայման եւ բիւրաւոր որբերի գոյառման աղէտի առաջքը առնւեց երկնքի դիտապետի նախախնամող միջամտութեամբ»,- ասաց Սրբազան Հայրը:

Շրջափակման հետեւանքով երկրում տիրող տնտեսական տագնապին տոկալու երկար տասնամեակների փորձառութիւնը Իրանցի ժողովրդի, որոնց շարքում նաեւ մեր ժողովրդի զաւակների, Սրբազան Հայրը համարեց երկնատուր շնորհք, որը հազւադէպ երեւոյթ է, նման տագնապալի կացութեան մատնւած երկրներում ապրող ժողովուրդների կեանքում. «Մեր անվերապահ յոյսը Աստծու վրայ ենք դրել, եւ վստահաբար նա վերացնելու է այս տագնապը եւ ամէն վտանգ, որը սպառնում է իրանական մեր հայրենիքին: Հազարամեակների վրայ տարածւած ներկայութիւն է հայ ժողովուրդը այս երկրում, վկայ Ատրպատականի հայոց թեմը իր հայութեամբ, որը տարբեր իշխանութիւնների օրօք ապրել է ու արարել այս աշխարհամասում, իր անջնջելի կնիքը դրոշմելով այս երկրի պատմութեան, մշակոյթին եւ առհասարակ քաղաքական ու հասարակական կեանքի վրայ»,- ասաց Սրբազան Հայրը, աղօթելով առ Աստւած, որ ուժ ու կորով պարգեւի երկրի գերագոյն կրօնապետին, իսկ իրենց միջազգային քաղաքականութեամբ եւ դիւանագիտութեամբ փայլուն բոլոր պետական գործիչներին՝ նորանոր յաջողութիւններ մաղթեց, ի խնդիր Իրանի ժողովրդի բարօրութեան:

 

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ՝

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆԸ

Յարակից լուրեր

  • Հեռախօսազրոյց՝ դեսպան Թումանեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ
    Հեռախօսազրոյց՝ դեսպան Թումանեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ

    Երեքշաբթի, 31 մարտ 2020 թ.-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հեռախօսազրոյց ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ:

  • Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով
    Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով

    18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում:

    Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։