Հա

Համայնք

08/02/2020 - 09:30

Ս. Սարգսի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ Լիլաւայի եկեղեցու անւան օրը

Ուրբաթ, 7 փետրւար 2020 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Ս. Սարգսի տօնի յատուկ ժամերգութիւն, նախատօնակ եւ ս. պատարագ:

«alikonline.ir» - Ուրբաթ, 7 փետրւար 2020 թ.-ին Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցաւ Ս. Սարգսի տօնի յատուկ ժամերգութիւն, նախատօնակ եւ ս. պատարագ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. Սարգսի տօնը լինելով նաեւ անւանակոչութեան օրը Լիլաւայի համանուն եկեղեցու, յատուկ նախատօնակ կատարւեց այս առիթով Թաւրիզի եկեղեցում, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում նոյն օրը երեկոյեան ս. պատարագ մատոյց եւ Ս. Հաղորդութիւն տւեց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:

Եկեղեցական արարողութիւնը հոգեկան վերանորոգումի առիթ հանդիսացաւ ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում, մեր ժողովրդի եւ յատկապէս երիտասարդութեան կողմից սիրւած տօն լինելով: Ըստ աւանդութեան, թեմի բարեպաշտ հաւատացեալներ ծոմապահութիւն էին կատարել, եւ Նախատօնակի աւարտին բոլորն էլ հաղորդւեցին, լուծելու համար իրենց ծոմապահութեան երեք օրերը:

Ս. Սարգիս եկեղեցու անւան տօնի առիթով, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի կողմից պատրաստւել էին «աղի բլիթ»-ներ, յատուկ կապոցներով փաթաթւած եւ տօնը նշող յուշանւէրով ճոխացւած, որոնք եկեղեցական արարողութեան ընթացքում օրհնւեցին Սրբազան Հօր ձեռամբ եւ իւրաքանչիւր հաւատացեալ իր հետ տարաւ, կիրառելու համար տօնի ազգային արժէքաւոր աւանդոյթը: Իւրաքանչիւր կապոց նաեւ ունէր Ս. Սարգիս Զօրավարի կեանքի ամփոփ գծերը ներկայացնող գունազարդ նկարով չորսէջեայ թերթիկ, ինչպէս նաեւ անհրաժեշտ մի քանի աղօթքներ, որոնք տպագրւել էին Կանանց Խնամակալ մարմնի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի կողմից:

Եկեղեցական արարողութեան ընթացքում երգւեց սուրբին նւիրւած «Ամենասուրբ Երրորդութեան ընտրեալ ծառայ» շարականը եւ տեղի ունեցաւ նախատօնակ: Սրբազան Հօր գլխաւորութեամբ, նախատօնակի արարողութեան ընթացքին կատարւեցին օրւայ սուրբին նւիրւած «Հարց», «Մեծացուսցէ», «Ողորմեա» եւ «Տէր Յերկնից» հոգեզմայլ շարականները:

Սրբազան Հայրը բարձր գնահատեց Խնամակալ մարմնի նւիրեալ գործունէութիւնը թեմի եկեղեցիներին, իսկ հաւատացեալներին գնահատեց մեր եկեղեցու աւանդութիւններին սերտօրէն կապւած լինելու համար. «Սուրբ Սարգսի արագահաս լինելը բոլորիս համար էական է: Ո՞վ է այն մարդը, որ իր կեանքում նեղութեան մատնւելուց յետոյ չի ուզում շուտով ազատւել: Ահա այն սուրբը, որը պատրաստակամութիւն է յայտնում շուտով քեզ մօտ լինել, Աստծու մօտ իր կատարած բարեխօսութեամբ քեզ փրկելու քո դժւարութիւնից»,- պատգամեց Սրբազան Հայրը:

Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցու անւանակոչութիւնը հոգեւոր վերանորոգման եւ հաւատքի վերաթարմացման առիթ հանդիսացաւ բոլոր հաւատացեալների համար, որոնք ամէն Կիրակի իրենց հայրերի կառուցած բարձր Հաւատքի ամրակուռ տունը մտնում են անվերապահ հաւատքով ու իրենց աղօթքների պատասխանը ստանալու քաջ վստահութեամբ:

Յարակից լուրեր

  • Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում
    Կորոնավիրուսի դէմ կանխարգելիչ միջոցներ՝ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերում

    Իրանահայ թեմերում կորոնավիրուսի դէմ պայքարի հարցով ազգային իշխանութիւնների տարած աշխատանքների կապակցութեամբ հեռախօսազրոյց ենք ունեցել Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Թեմական խորհուրդների ատենապետեր՝ Վարուժ Մինասեանի եւ Ռուբիկ Ջանանեանի հետ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին

    Երեքշաբթի, 25 փետրւար 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւններում հիւսիսային եւ հարաւային իրանահայութեան քւէարկու ձայներով ընտրւած զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին ուղղած շնորհաւորական նամակներով իր եւ թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի, ինչպէս նաեւ թեմի կեանքում գործող միութիւնների, կազմակերպութիւնների եւ ժողովրդի բարեմաղթանքը հաղորդեց:

  • Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը՝ «Աւարայրի թեմ»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 20 փետրւար 2020 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական յիշարժան տօնի խորհուրդը խոր ապրումներով եւ հաւատարմութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում, որը Աւարայրի դաշտը իր մէջ ներառող թեմն է: Հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներ տեղի ունեցան:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ եւ հրավառութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւելով դրա տօնացոյցի էջերի տւած պատւէրին, հինգշաբթի 13 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն:

  • ԻԻՀ յեղափոխոիթեան 41-րդ տարեդարձի առիթով տասնօրեակի ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում
    ԻԻՀ յեղափոխոիթեան 41-րդ տարեդարձի առիթով տասնօրեակի ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց հնագոյն թեմում ապրող մեր ժողովրդի քաջարի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ, 41 տարիներ առաջ, Յեղափոխութեան մեծ առաջնորդ այաթ. Իմամ Խոմէյնիի իրագործած Իսլամական շարժման տօնակատարութիւններին մասնակից դարձան, համայնքի ներսում գործադրւած ծրագրերով, ինչու չէ նաեւ ընդհանրական քայլարշաւի շարքերում իրենց խիտ ներկայութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։