Հա

Համայնք

22/02/2020 - 10:50

Տեառնընդառաջի առիթով խարոյկահանդէս՝ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի կրթօջախի բակում

Չորեքշաբթի, 19 փետրւար 2020 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում փոքր խարոյկ վառւեց, որպէսզի իրենց կրթօջախի դաստիարակչական յարկի հովանու ներքոյ եւս աշակերտները սովորեն մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնների հանդէպ ուշադիր լինել:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 19 փետրւար 2020 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շրջափակում փոքր խարոյկ վառւեց, որպէսզի իրենց կրթօջախի դաստիարակչական յարկի հովանու ներքոյ եւս աշակերտները սովորեն մեր եկեղեցական ու ազգային աւանդութիւնների հանդէպ ուշադիր լինել: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հ.Օ.Մ.-ի վարչութեան եւ կրթօջախի ուսուցչական կազմի կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ ու ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, տեղի ունեցաւ սոյն խարոյկահանդէսը: Սրբազան Հօր ընկերակցում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Ներկայ էին նաեւ ծնողներ:

Սրբազան Հայրը ամփոփ բացատրութիւն տւեց երեխաներին, տօնի եւ դրան կապւած աւանդութիւնների մասին: Ապա վառւեց խարոյկը եւ նրա շուրջը պտտւելով, երեխաները իրենց սովորած երգերն ու արտասանութիւնները կատարեցին մեծ ուրախութեամբ: Կրակի բոցավառումէն ետք սկսւեց դրա վրայից թռնելու խաղը: Մեծերի օգնութեամբ երեխաները կրակէ լեզուների վրայից թռան, ի տղայ տիոց սովորելով հայկական հնամենի բայց միշտ այժմէական աւանդութիւնները: Ուսուցչուհիներ՝ Նայիրի Դիլանեանի, Անի Դիլանեանի եւ Հ.Օ.Մ.-ի վարչութեան անդամ Քարմէն Աբրահամեանի գլխաւորութեամբ, բոլոր ներկաները կրակի մէջ լցրեցին ցորեն եւ այլ արմտիքներ, իբրեւ նշան յառաջիկայ տարւայ բերքի առատութեան: Նոյն արմտիքներից պատրաստւած կապոցներ եւս տրւեցին բոլոր ներկաներին, իբրեւ օրւայ յիշատակ:

Խարոյկահանդէսից հետ, նկատի ունենալով որ եղանակը ցուրտ էր եւ արդէն շրջափակը ձիւնածածկ, ներկաները համախմբւեցին Հ.Օ.Մ.-ի յարկի տակ եւ ծնողների կողմից հիւրասիրւեցին խմորեղէնով, թէյով եւ կէսօրւայ պատառներով: Ծնողների պատրաստած յատուկ անակնկալով տօնւեց կրթօջախի ուսուցիչներից Նայիրի Դիլանեանի եւ Կարէն Սարգիսեանի ծննդեան 50-ամեակը, երկար եւ առողջ կեանք մաղթելով նրանց: Մանուկների «բարի տարեդարձ» երգով շնորհակալութիւն յայտնւեց նրանց ծառայութեան, որով շուրջ երեսուն տարիներից ի վեր նրանք իրենց նպաստն են բերում մանկապարտէզ-նախակրթարանի առաքելութեան, հայեցի շնչով նոր սերունդ կոփելով Թաւրիզում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։