Հա

Համայնք

26/03/2020 - 09:00

Ցաւակցագիր Արամ Ա Վեհափառ Հայրապետին Ատրպատականի նախկին հոգեւոր առաջնորդի վախճանման առիթով

18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում:

Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

«alikonline.ir» - 18 մարտ 2020 թ.-ին, Անթիլիասի Մայրավանքի իր սենեակում ի Տէր հանգեաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երէց միաբաններից՝ Տ. Տիրայր արք. Փանոսեանը, 83 տարեկան հասակում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հոգելոյս Սրբազանը 1972 թւին, երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա կաթողիկոսի կողմից նշանակւել էր Ատրպատականի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, վարելով թեմակալի պաշտօն, մինչեւ 1979 թւականը, երբ դարձեալ Հայրապետական հրահանգով վերադարձել էր Անթիլիասի Մայրավանքը, Կաթողիկոսութեան Մատենադարանի պատասխանատու պաշտօնը ստանձնելու համար:

Տիրայր Սրբազանի վախճանման տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ցաւակցագիր յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, յայտնելով թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ հաւատացեալ ժողովրդի վշտակցութիւնը:

Սրբազան Հայրը իր նամակում վեր հանելով հոգելոյս Սրբազանի ծառայական կեանքի կարեւոր փուլերը յատկապէս Ատրպատականում, գոհունակութեամբ արձանագրել է նրա հոգածու վերաբերմունքը յատկապէս գաւառներում եւ գիւղերում հայ լեզւի եւ դպրութեան ծաղկման բերած նպաստը, նոյնիսկ մէկ շաբաթական միօրեայ դասարանների հաստատումով եւ իւրաքանչիւր տեղում մէկ ուսուցչի նշանակումով, որպէսզի հայ նոր սերնդի լեզւի վրայ բարբառի հայոց լեզուն եւ պատմութիւնը: Հայ գրքի եւ տպագրութեան հանդէպ Սրբազան Հօր ունեցած բացառիկ սէրը նաեւ արտայայտելով, Սրբազան Հայրը իր նամակում յիշում է հոգելոյս Տիրայր Սրբազանի կողմից մասնակի վերաբացումը վաղուց փակւած Թաւրիզի Թեմական տպարանի, անձամբ ապահովելով եւ մասնաւոր դարակների մէջ զետեղելով հայերէն պակասող տառերը:

Եզրափակելով իր ցաւակցագիրը, Սրբազան Հայրը գրում է. «Այսօր կորցրեցինք մեր այն միաբանութեան անդամներից մէկը, որը իր հետ է տանում Անթիլիասի եւ Ատրպատականի հայոց թեմի հին օրերի յուշերը. իսկ աւանդութիւնները, որոնց պահպանման մասին յաճախ էր խօսում եւ երբեմն տագնապում դրանց անյապաղ գործադրութեան ի խնդիր, իր յիշատակով վստահաբար անմահանալու են մեր յիշողութեան մէջ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։