Հա

Համայնք

09/04/2020 - 11:50

Կորոնավիրուսի համաճարակին դիմագրաւելու համար՝ Ատրպատականի հայոց թեմում կատարւած աշխատանքները

Կորոնավիրուսի համաճարակի դիմագրաւման հարցով իրանահայ համայնքի երեք թեմերում, հոգեւոր եւ ազգային իշխանութեան կողմից իրականացւել են զանազան քայլեր:

Կորոնավիրուսի համաճարակի դիմագրաւման հարցով իրանահայ համայնքի երեք թեմերում, հոգեւոր եւ ազգային իշխանութեան կողմից իրականացւել են զանազան քայլեր:

Ատրպատականի հայոց թեմում կատարւած աշխատանքերին իրազեկ դառնալու նպատակով «Ալիք»-ից հեռախօսազրոյց ենք ունեցել Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի հետ:

Զրոյցի ընթացքում նա նշեց, որ բարեբախտաբար թեմում չի գրանցւել մահ եւ ընդգծեց, որ ազգային իշխանութեան միջոցով հականեխւել է եկեղեցու ներքին տարածքը շրջապատը, ազգային առաջնորդարանը եւ միութիւնը: Թեմական խորհրդի ատենապետը ընդգծեց, որ այս ընթացքում չի դադարել ազգային առաջնորդարանի աշխատանքը: Անդրադառնալով թեմի այլ շրջաններին, ինչպէս Ուրմիա, Գերդաբադ  եւ Սալմաստ, նա նշեց, որ բարեբախտաբար հայկական համայնքը զերծ է եղել խնդիրներից եւ տեղի բոլոր կառոյցները հականեխւել են: Նա ընդգծեց, որ ազգային իշխանութիւնը ամենօրեայ կապի մէջ է կառոյցների եւ համայնքի հետ եւ աւելացրեց, որ համայնքին յայտարարւել է, որ եթէ որեւէ ընտանիք ինչ որ խնդիրներ ունի, կապւած նիւթականին կամ այլ հարցերին, կամ կան այս համաճարակի հետեւանքով աշխատազուրկներ, կամ եթէ ազգային իշխանութեան վարձակալած բնակարաններում, վարձի վճարման խնդրի դիմաց են կանգնած, ազգային իշխանութիւնը կարողանայ ըստ կարելոյն իր նպաստը ցուցաբերել:

Նա նշեց, որ թեմի բոլոր եկեղեցիներում ինչպէս ամէն տեղ դադարեցւած են ժողովրդի ներկայութեամբ կրօնական արարողութիւնները: Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետը վերջում յոյս յայտնեց, որ ինչքան շուտ լաւագոյնս աւատւի այս ճգնաժամը եւ ամէն ինչ վերադանայ իր բնական հունին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։