Հա

Համայնք

13/06/2020 - 12:10

ԻԻՀ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը՝ Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանում

Ուրբաթ, 12 յունիս 2020 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի կենտրոնատեղին՝ Թաւրիզի առաջնորդարան ժամանեց Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւոր եւ հիւսիսսային իրանահայութեան ներկայացուցիչ՝ Արա Շահվերդեանը:

«alikonline.ir» - Ուրբաթ, 12 յունիս 2020 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի կենտրոնատեղին՝ Թաւրիզի առաջնորդարան ժամանեց Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւոր եւ հիւսիսսային իրանահայութեան ներկայացուցիչ՝ Արա Շահվերդեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ կարճ հանդիպումից յետոյ, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի հետ հանդիպում: Սրբազան Հայրը շնորհաւորական եւ բարի գալստեան խօսքերով յաջողութեան մաղթանքներ ուղղեց նորընտիր պատգամաւորին, շեշտելով այն կարեւոր եւ պատասխանատու պաշտօնը, որը ստանձնել էր նա ժողովրդական ընտրութեամբ, իբրեւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ներկայացուցիչ: Իր խօսքում Սրբազան Հայրը յատկապէս ասաց. «Մեր թեմի ժողովրդի անունից գրաւոր մեր շնորհաւորանքներից բացի, այսօր ուրախութիւնն ունենք անձնապէս Ձեզ այստեղ ընդունելու, իբրեւ արդէն ծանրաբեռնւած քաղաքական գործիչ, որ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ընդարձակ գործելադաշտի պատասխանատու է ընտրւած»: Ապա Սրբազան Հայրը խօսեց համայնքային, հասարակական կեանքում գտնւող մէկ քանի խմբերի մասին, ամէնից դրականը համարելով քննադատութեան եւ խօսքի սահմաններից դուրս՝ գործնական քայլերով յառաջադիմող մարդկանց խումբը, «Ա՛յս տեսակին կարօտ է մեր ազգը ամենուր: Բոլորի աչքերը յառել են այս պահիս Ձեր վրայ: Մեր աղօթքը եւ մաղթանքն է, որ Աստւած տայ Ձեզ ուժ ու կորով, յառաջ տանելու ազգային այն ծառայութիւնը, Իրանի ժողովրդին եւ մեր համայնքին, որի իրաւունքի պաշտպան էք կարգւել ժողովրդական վստահութեամբ»,- ասաց Սրբազան Հայրը:

Պատգամաւոր Արա Շահվերդեան խօսք առնելով, շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր եւ Ազգային իշխանութեան՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներին, յայտնելով որ ընդհանրապէս իր երրորդ այցելութիւնն է Ատրպատականի հայոց թեմ, սակայն առաջին անգամը՝ իբրեւ պատգամաւոր: Նա կարեւորութեամբ նշեց իր եւ թեմի միջեւ անմիջական համագործակցութեան անհրաժեշտութիւնը, միասնական գործունէութեամբ հարթելու համար այս պատմական թեմի առջեւ ծառացած մեծ կամ փոքր խնդիրները:

Խօսելով համաշխարհային եւ Իրանի մակարդակի վրայ համամարդկային դժւարութիւնների մասին, վեցերորդ անգամ Խորհրդարանի նիստերին ներկայ լինելու տեղեկացւածութեամբ բացատրեց, որ տնտեսական եւ ընկերային դժւարութիւնները կարող են կրկնապատկւել: Առ այդ, համայնքային մեր կեանքի մտահոգութիւնները բեռը կիսելու առաջարկներ ներկայացրեց, կարիքաւոր ընտանիքներին մատակա­րարւելիք օժանդակութիւնները, Թաւրիզում եւ Ուրմիայում կազմակերպելու եւ ցուցակներով ցանկագրելու առումով:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը եւս բարի գալստեան խօսք ուղղեց, ընդհանուր բացատրութիւններ տալով նաեւ Ատրպատականի հայութեան իւրայատուկ թեմում ապրելու եւ տարածաշրջանում դարաւոր ներկայութիւն ունենալու մասին:

Ներկայ պատգամաւորները եւ Թեմական խորհրդի անդամները առիթ ունեցան իրենց հետաքրքրող եւ թեմի հայութեան հետ առնչւած խնդիրների մասին հարցեր ուղղելու, որոնց պատասխանեց պատգամաւոր Շահվերդեանը:

Հանդիպման աւարտին, Սրբազան Հայրը իր նոր լոյս տեսած «Ցոլացում Վարուց» գրքից մէկ օրինակ մակագրեց եւ նւիրեց յարգարժան պատգամաւորին, յաջողութեան բարեմաղթութիւններով:

Սոյն հանդիպումից յետոյ, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում թաւրիզահայութեան ներկայացուցիչների հետ փոխադարձ ծանօթացման հանդիպում կայացաւ, որտեղ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը ընդհանուր ներածական կատարեց Իսլամական խորհրդարանի աշխատանքների ներկայ փուլի մասին, յատկապէս առողջապահական այն դժւար ժամանակներում, երբ ամբողջ աշխարհ վարակիչ հիւանդութիւնից տուժելու վախի մէջ է գտնւում:

Պատգամաւոր Արա Շահվերդեանը նաեւ պատասխանեց իրեն ուղղւած հարցերին:

Յարակից լուրեր

  • Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ
    Ձեւաւորւեց համագործակցութեան նոր հարթակ

    Երէկ՝ օգոստոսի 1-ին, Իսլ. խորհրդարնում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեհրանի Հայ համալսարանականների ընդհանուր միութեան, Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութեան տեղակալ Ամիր Քազեմիի եւ այդ նախարարութեանն առընթեր տեղեկատւական տեխնոլոգիաների կազմակերութեան համագործակցութեան արդիւնքում տեղի ունեցաւ ՏՏ ոլորտի իրանահայ գործարարների, ձեռնարկատէրերի եւ միջոցառման կազմակերպերպիչների միջեւ համատեղ հանդիպում-քննարկումը՝ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Ատրպատականի Իսլ. Մշակոյթի ընդհ. տնօրէնի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Ատրպատականի Իսլ. Մշակոյթի ընդհ. տնօրէնի հետ

    «Սէյէդների տօն»-ի առիթով, երեքշաբթի 27 յուլիսի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, ընկերկացութեամբ Թեմական խորհրդի, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի Իսլամական Մշակոյթի տարածման կենտրոնի ընդհ. տնօրէն Սէյէդ Ղասեմ Նազեմիի: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սէյէդ Մուսաւի:

  • Ատրապատականի հայոց թեմի առաջնորդը եւ Թեմական խորհրդի ատենապետը առցանց ժողով գումարեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ Ազգ. Կենտրոնական վարչութեան հետ
    Ատրապատականի հայոց թեմի առաջնորդը եւ Թեմական խորհրդի ատենապետը առցանց ժողով գումարեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ Ազգ. Կենտրոնական վարչութեան հետ

    Հինգշաբթի, 22 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 9.30-ին, Անթիլիասի մայրավանքից՝ Վեհափառ Հայրապետից եկած հրահանգի հիման վրայ, Ատրապատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Գագիկ Ջորջեան առցանց ժողով գումարեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ Ազգ. Կենտրոնական վարչութեան հետ:

  • Ուխտի սուրբ պատարագ Ս. Թադէի վանքում դռնփակ պայմաններում
    Ուխտի սուրբ պատարագ Ս. Թադէի վանքում դռնփակ պայմաններում

    Շաբաթ, 17 յուլիսի 2021 թ.-ին, Ս. Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի տօնի օրը, առաւօտեան ժամը 11-ին, Արտազ գաւառի Ս. Թադէի վանքում, դռնփակ պայմաններում սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, ներկայութեամբ ազգային իշխանութիւնից մի խումբ անդամների:

  • Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Թեմական խորհրդի հանդիպումը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հետ
    Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Թեմական խորհրդի հանդիպումը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հետ

    Չորեքշաբթի, 14 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի գլխաւորութեամբ, Թեմական խորհրդի նորընտիր կազմը ներկայացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղին, որտեղ դիմաւորւեց կազմակերպութեան վարչութեան նախագահ՝ Նժդիկ Աբրահամեանի եւ վարչութեան անդամներ Վահիկ Բաղդասարեանի, Կարօ Ջորջեանի եւ Միրօ Աբրահամեանի կողմից: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։