Հա

Համայնք

29/07/2020 - 11:00

Քուրդ աշակերտներ այցելեցին հայ երեխաների նկարչական ցուցահանդէսը Ս. Թադէի վանքում

Երկուշաբթի, 27 յուլիս 2020 թ.-ի առաւօտուն, բացառիկ արտօնութիւն ստանալով, Ս. Թադէի վանքի մօտակայ նախկին հայկական Վանք գիւղի «Ս. Մարիամ» տարրական դպրոցի ազգութեամբ քուրդ աշակերտութիւնը, առաջնորդութեամբ դաստիարակ ուսուցչուհու, առիթ ունեցան այցելելու հայ երեխաների նկարչական ցուցահանդէսը, որի պաշտօնական բացումը տեղի էր ունեցել մէկ օր առաջ, Ս. Թադէի վանքի ցուցասրահի վերածւած նախկին թոնրատանը:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 27 յուլիս 2020 թ.-ի առաւօտուն, բացառիկ արտօնութիւն ստանալով, Ս. Թադէի վանքի մօտակայ նախկին հայկական Վանք գիւղի «Ս. Մարիամ» տարրական դպրոցի ազգութեամբ քուրդ աշակերտութիւնը, առաջնորդութեամբ դաստիարակ ուսուցչուհու, առիթ ունեցան այցելելու հայ երեխաների նկարչական ցուցահանդէսը, որի պաշտօնական բացումը տեղի էր ունեցել մէկ օր առաջ, Ս. Թադէի վանքի ցուցասրահի վերածւած նախկին թոնրատանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Իրանի եկեղեցիների պահպանութեան գրասենեակի տնօրէնուհի դոկտ. Շերլի Աւետեանը ընդունելով աշակերտութեանը, մանկավարժական մօտեցումով բացատրութիւն տւեց ո՛չ միայն  Իրանի  վանքերն ու եկեղեցիները ներկայացնող սոյն նկարների մասին, որոնք նկարւած էին 6-14 տարեկան երեխաների կողմից, այլեւ ընդհանուր պատմական ակնարկ կատարեց հայ ժողովրդի ու յատկապէս իրանահայութեան ներկայութեան՝ Իրանում:

Քուրդ աշակերտ-աշակերտուհիները, որոնք Վանք գիւղում ընդամէնի մէկ քանի դասարանների բաժանումով իրենց տարրական ուսումն են ստանում, միշտ երախտապարտ են Ս. Թադէի վանքին, որի վերանորոգման պատասխանատուները, գլխաւորութեամբ դոկտ. Աւետեանի, իրենց խարխուլ դպրոցին եւս հասնում են, վերանորոգութիւններ կատարելով այնտեղ, ինչպէս լուսաւորման նոր սարքերի զետեղումով եւ այլ աշխատանքներով: Յայտնենք նաեւ, որ տարբեր առիթներով, Ս. Թադէն նւէրներով եւս՝ գրենական պիտոյքներ, ներկեր եւ այլ, զւարճացնում է հարեւան գիւղի «Ս. Մարիամ» դպրոցի երեխաներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։