Հա

Համայնք

09/08/2020 - 09:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցեց եւ զօրակցեց ԻԻՀ-ում Լիբանանի դեսպանին

6 օգոստոս 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ցաւակցական եւ զօրակցական նամակ յղեց ԻԻՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հասան Մոհամմէդ Աբբասին, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթիւնի տխուր առիթով:

«alikonline.ir» - 6 օգոստոս 2020 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ցաւակցական եւ զօրակցական նամակ յղեց ԻԻՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Հասան Մոհամմէդ Աբբասին, 4 օգոստոս 2020 թ.-ին, Բէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած աղէտալի պայթիւնի տխուր առիթով, որի հետեւանքով արձանագրւած մարդկային եւ նիւթական վնասները յուզել են համայն մարդկութեան սիրտը, կարեկցանքից բացի գործնական քայլերի մղելով բոլորին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը իր նամակում ցաւակցում է Լիբանանի պետութեան, նրա նորակազմ կառավարութեան, որը անցած ամիսներին երկրի տնտեսական ճգնաժամը յաղթահարելու իր ճիգին մէջ, յանկարծ յայտնւեց առողջապահական եւ ի վերջոյ այս վերջին իրականութեան դիմաց, որը երկիրը աղէտի գօտու վերածեց ընդամէնը մէկ քանի րոպէների ընթացքում:

Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից եւ անձնապէս, Սրբազան Հայրը իր զօրակցութիւնն է յայտնում, աղօթելով որ Աստւած նման աղէտներ եւ փորձանքներ հեռու պահի մարդկութեան կեանքից: Նա մաղթում է, որ գեղատեսիլ Լիբանանը Միջերկրականի գեղածիծաղ ափունքին, շուտով վերագտնի իր անցեալի շքեղութիւնը, իսկ աղէտը համախոհութեան հրաւիրի քաղաքական բոլոր կողմերին, պահպանելու համար Լիբանանի գերիշխանութիւնը, բանակի հեղինակութիւնը եւ հողային ամբողջականութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։