Հա

Համայնք

04/10/2020 - 08:20

Լոյս տեսաւ գերմանացի վիպագիր Վիլֆրիտ Էկկերսի «ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԸ» (Wilfried Eggers, Das armenische Tor) վէպը

Վիլֆրիտ Էկկերս՝ հանրայայտ վիպագիր եւ հայ ժողովրդի գերմանացի բարեկամը, որը երկու անգամ այցելել է Ատրպատականի հայոց թեմը եւ մասնակցել Թաւրիզի հայագիտական Ա․ գիտաժողովին, գրի է առել այս վէպը:

«Կրաֆիթ» հրատարակչատուն, Քէօլն

 Հոկտեմբեր 2020

368 էջ

ISBN 978-3-89425-760-6

 

«alikonline.ir» - Վիլֆրիտ Էկկերս՝ հանրայայտ վիպագիր եւ հայ ժողովրդի գերմանացի բարեկամը, որը երկու անգամ այցելել է Ատրպատականի հայոց թեմը (2013 եւ 2017) եւ մասնակցել Թաւրիզի հայագիտական Ա․ գիտաժողովին, գրի է առել այս վէպը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այս մասին արտայայտւելով յայտնեց, որ Էկկերսի Թաւրիզ առաջին այցի ընթացքում, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի շրջափակի ծառերի տակ նստած զրոյցի պահին, անձամբ առաջարկել էր նրան վէպ գրել յատկապէս ներառելով մեր ժողովրդի կեանքից դրւագներ, յատկապէս թաւրիզահայութեան առօրեայից. «Անդրադարձը անմիջական եղաւ: Վիլֆրիդը, որի վէպերը այնքան փնտռւած են եւ մեծաթիւ տպաքանակով են տպւում Գերմանիայում, շուտով ընդառաջեց մեր փափագին, ասելով, որ մեծ պարտաւորութեան տակ էք դնում ինձ այս պահին…: Տարիները սահեցին եւ նա իր խոստումը կատարեց»,- ասաց Սրբազան Հայրը:

Վիլֆրիդ Էկկէրսի այս վէպի մէջ զուգահեռ պատումներով է ներկայացւում Հայոց Ցեղասպանութեան երկարատեւ ստւերը, դրա թողած ազդեցութիւնը թուրքերի ու հայերի վրայ։ Միացեալ Նահանգներում, Գերմանիայում, Թուրքիայում, Թաւրիզում եւ Երեւանում ապրող հայերի կեանքին անդրադարձող այս վէպին անդրադառնալու ենք աւելի ընդարձակ։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԸ» վէպի խորագիրը, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի, «Շարիաթի Ջունուբի» պողոտայի վրայ բացւող երկաթեայ դարպասն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։