Հա

Համայնք

19/12/2020 - 12:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ողջունում է՝ «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի եռօրեայ ուխտագնացութիւն»-ը Իւնեսքոյի կողմից գրանցւելու բացառիկ առիթը

Շուրջ մէկ տարի առաջ Իրանի մշակոյթի, ձեռարւեստի եւ զբօսաշրջիկութեան նախարարութեան, ինչպէս նաեւ Իրանի պատմական եկեղեցի պահպանման հիմնարկութեան ու Հայաստանի Իւնեսքոյի գրասենեակի կողմից կատարւած դիմումին ընդառաջելով, 17 դեկտեմբեր 2020-ին, Իւնեսքոն իր Մշակութային Ժառանգութեանց ցուցակում արձանագրեց նաեւ «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւն»-ը: 

«alikonline.ir» - Շուրջ մէկ տարի առաջ Իրանի մշակոյթի, ձեռարւեստի եւ զբօսաշրջիկութեան նախարարութեան, ինչպէս նաեւ Իրանի պատմական եկեղեցի պահպանման հիմնարկութեան ու Հայաստանի Իւնեսքոյի գրասենեակի կողմից կատարւած դիմումին ընդառաջելով, 17 դեկտեմբեր 2020-ին, Իւնեսքոն իր Մշակութային Ժառանգութեանց ցուցակում արձանագրեց նաեւ «Սուրբ Թադէոս առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւն»-ը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Միջազգային սոյն կարեւոր իրադարձութիւնը ողջունելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան ողջունեց Սուրբ Թադէի վանքի առնչւած այս երկրորդ գրանցումը Իւնեսքոյի կողմից, այն նկատելով «Հաւատքի ամրագրում»: Սրբազան Հայրը յատկապէս ասաց.

«Հայ եկեղեցու հնագոյն թեմի ազգային ժողովականութեան եւ անձնապէս մեր անունից սրտանց ողջունում եմ Ս. Թադէոս առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան գրանցումը Իւնեսքոյի Մշակութային ժառանհութիւննների ցուցակում: Հաւատքի ծննդավայրերը, հաւատքը պահպանելու ուժ ունեն իրենց մէջ: Այս առիթով բարձր ենք գնահատում Իւնեսքոյի միջազգային կազմակերպութեան դատակազմին Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի նախարարութեանը, Իրանի պատմական եկեղեցիների պահպանման պետական գրասենեակին եւ բոլոր այն անհատներին, որոնք օժանադակեցին միջազգային այս կարեւոր գործի իրականաց-ման»:

Ապա, Սրբազան Հայրը անդրադարձաւ Վանքի եռօրեայ ուխտագնացութեան բացառիկ եւ հազւադէպ երեւոյթին քրիստոնեայ աշխարհում, որը 1954 թւից մինչ այսօր պաշտօնապէս շարունակւում է Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան կողմից, բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Մեծի Տանն Կիլիկիոյ եւ մասնակցութեամբ իրանահայ քոյր թեմերի. «Տեսնելով մեր ժողովրդի ծովածաւալ բազմութիւնը վանքի սրբազան միջավայրում եւ նրանց կապւածութիւնը մեր հոգեւոր ու մշակութային արժէքներին, բացայայտօրէն կարող ենք ասել, որ մարդու հաւատքը ամրագրւում է, որովհետեւ մարդ եւ Աստւած յարաբերութիւնը կազմում է կրօնի ոգին եւ ուժը այս կեանքում եւ յաւիտեաններում», եզրակացրեց Սրբազան Հայրը:

Յարակից լուրեր

  • Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք
    Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք

    Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, 68-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 28-30 յուլիսի 2022 թ.-ին: 

  • Դէպի Սուրբ Թադէի վանք ուխտագնացութիւններիս ոսկեշղթան (1954 թ.-ից մինչեւ օրս)
    Դէպի Սուրբ Թադէի վանք ուխտագնացութիւններիս ոսկեշղթան (1954 թ.-ից մինչեւ օրս)

    Շնորհակալութեամբ, Ատրպատականի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանից ստացել ենք նախկին թաւրիզեցի, Սամսոն Տէր-Պետրոսեանի յուշագրական վերաքաղերը, Ս. Թադէի վանքի ուխտագնացութիւններից՝ սկզբից մինչ այսօր:

  • Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն
    Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն

    Իրանահայ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ, շաբաթ թւականիս յուլիսի 2-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցող Սրբալոյս Միւռոնի օրհնութեանը մասնակից ուխտաւորներ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Նազարեանը, Թեհրանի համայնքի ազգային-բարերարներից Յովսէփ Աւետեանը, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում են ունեցել Լիբանանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիայի հետ:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հանդիսաւորապէս նշւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը, Հայրապետական յատուկ մաղթանքով։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Չալդրանի կուսակալի հետ

    Ս. Թադէի վանքի ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքների ծիրից ներս, երէկ՝ 25 յունիսի 2022-թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան պաշտօնական հանդիպում ունեցաւ Չալդրանի կուսակալ Մոհամմադ Ռեզա Աբդոլլահնեժադի հետ, նրա գրասենեակում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։