Հա

Համայնք

01/02/2021 - 12:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի հանդիպումը Ուրմիայի ազգային կառոյցների հետ

Շաբաթ, 30 յունւարի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի հետ միասին հանդիպում ունեցաւ Ուրմիայի շրջանի պատգամաւորների եւ ազգային կառոյցներում գործող պատասխանատու մարմինների հետ:

«alikonline.ir» - Շաբաթ, 30 յունւարի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը, հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի հետ միասին հանդիպում ունեցաւ Ուրմիայի շրջանի պատգամաւորների եւ ազգային կառոյցներում գործող պատասխանատու մարմինների հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Պատգամաւոր Շահվերդեանի առաջին հանդիպումը չէր ուրմիահայ կառոյցների հետ, սակայն սոյն հաւաքը այս դժւարին ժամանակներին, երբ հաւաքական մեր կեանքը բնականոն իրավիճակ չի պարզում տիրող համաճարակի պատճառով, շատ յուսադրիչ բնոյթ ունեցաւ, յատկապէս Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի ներկայութեամբ:

Սրբազան Հայրը նախ ողջունեց պատգամաւորի ներկայութիւնը եւ հակառակ համաշխարհային վերոյիշեալ տագնապին, նրա ցուցաբերած աշխուժութիւնը մեր համայնքային եւ պետական կեանքում: «Շահվերդեանի սրտցաւ մօտեցումը ազգային խնդիրներին ու յատկապէս մեր թեմի բոլոր կառոյցներին, ներկաների համար յոյսի աղբիւրի են վերածւել»,- ասաց Սրբազան Հայրը, իր բարձր գնահատանքը յայտնելով երիտասարդ ու կորովի պատգամաւորի աշխատանքի համար:

Արա Շահվերդեան, իր հերթին, ուրախութիւն յայտնեց ուրմիահայութեան հետ դարձեալ հանդիպելու համար, ամփոփ գծերի մէջ ներկայացնելով գրասենեկային  եւ  արտագրասենեկային  իր աշխատանքների բնոյթը, առկայ խնդիրները, մեծ ու փոքր դժւարութիւնները, որոնք ամբողջ երկրի եւ նաեւ մեր համայնքների համար դժւարութիւններ են, սկսած համաճարակից, մինչեւ տնտեսական ճգնաժամը:

Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, իր հերթին, ողջունեց Սրբազան Հօր եւ պատգամաւորի ներկայութիւնը, միշտ շեշտելով Ուրմիայի հայ համայնքի կարեւոր դերակատարութիւնը իր միութիւններով ու կազմակերպութիւններով, յատկապէս կրթական, մշակութային եւ մարդասիրական ոլորտներում: Այս առիթով, նա Թեմական խորհրդի անունից, ուրմիահայ իւրաքանչիւր կառոյցի խորհրդանշական գումար փոխանցեց, քաջալերելու համար նրանց գործունէութիւնը:

Հանդիպման աւարտին, Սրբազան Հօր հետ միասին պատգամաւոր Արա Շահվերդեանը եկեղեցում մասնակցեց աղօթքի կարճ պահւան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։