Հա

Համայնք

28/04/2021 - 12:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի նոր տնօրէնի հետ

Երեքշաբթի, 27 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական այցելութիւն տւեց Իսլամական մշակոյթի տարածման Թաւրիզի կենտրոնատեղին: 

«Այնպէս ինչպէս Իրաքը Քարբալայով է հպարտ, կամ Սաուդական Արաբիան Քաաբայով, Իրանը պիտի հպարտանայ Ս. Թադէի վանքով, որտեղ ցանւեցին հայոց քրիստոնէական հաւատքի առաջին սերմերը»:

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 27 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական այցելութիւն տւեց Իսլամական մշակոյթի տարածման Թաւրիզի կենտրոնատեղին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ազգային իշխանութեան պատւիրակութիւնը դիմաւորւեց նոյն համալիրում գործող Փոքրամասնութեանց գրասենեակի տնօրէնութեան կողմից եւ կարճ հանդիպում ունեցաւ սոյն գրասենեակում: Ապա, պատւիրակութիւնը ուղղւեց հիմնարկութեան գլխաւոր տնօրէնի դահլիճը:

Հիմնարկութեան նորանշանակ տնօրէն՝ Ղասեմ Նազիմի սիրալիր ընդունելութիւն ցուցաբերելով, ողջունեց Սրբազան Հօրն եւ նրան ընկերացող պատւիրակութեան անդամներին:

Սրբազան Հայրը՝ ազգային իշխանութեան եւ իր անունից շնորհաւորելով գլխաւոր տնօրէնին իր նոր ստանձնած պաշտօնում, վեր հանեց այն հսկայածաւալ առաքելութիւնը, որը վստահւած է նրան, ոչ միայն իսլամական մշակոյթի տարածման գործում, այլեւ երկրի մշակութային ժառանգութիւնը համարւող բոլոր կրօնների, ի շարս որոնց եւ հայկական պատմամշակութային կոթողներին հոգածութիւն ցուցաբերելու նւիրական գործում. «Հայկական եկեղեցիներն ու վանքերը Իրանի տարածքում, միայն հայերի փառքը չեն, այլեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան: Այնպէս ինչպէս Իրաքը Քարբալայով է հպարտ, կամ Սաուդական Արաբիան Քաաբայով, Իրանը պիտի հպարտանայ Ս. Թադէի վանքով, որտեղ ցանւեցին հայոց քրիստոնէական հաւատքի առաջին սերմերը»,- ասաց Սրբազան Հայրը, նորանշանակ տնօրէնին հրաւիրելով ուշադիր հետեւել յատկապէս Ատրպատականի հայոց թեմի հայաթափւած շրջաններում գտնւող հայկական պատմամշակութային ու հոգեւոր կառոյցների անաղարտ պահպանման եւ վերանորոգութեան աշխատանքներին:

Նորանշանակ տնօրէնը, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց շնորհաւորական ջերմ արտայայտութիւնների համար, շեշտելով հայ ժողովրդի դարաւոր ներդրումը Իրանին, որը շարունակւում է մինչեւ այսօր: Նա իր անձնական ծանօթութիւնների միջոցով ունեցած ընկերական յարաբերութիւնները մէջբերելով, յիշեց արւեստի այն գործիչներին, որոնք անցած տարիներին իրենց նպաստն են բերել ֆիլմարւեստի, երաժշտութեան եւ նկարչութեան ոլորտներում: Ինք անձնապէս ֆիլմարւեստի բնագաւառում վաստակ ունեցող անձ լինելով, յականէ յանւանէ յիշեց նոյն ոլորտում իր հետ գործակցած հայ արւեստագէտներին:

Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց սոյն ընդունելութեան համար, շեշտելով հայ համայնքի գործուն մասնակցութիւնը երկրի կեանքի բոլոր բնագաւառներին:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիման աւարտին, տնօրէն Նազիմի Իրանական արւեստի մեծածաւալ հրատարակութիւններով պատւեց Սրբազան Հօրն եւ նրա պատւիրակութեան անդամներին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր այցը՝ Թեհրանի ազգային առաջնորդարան
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Հօր այցը՝ Թեհրանի ազգային առաջնորդարան

    Կիրակի, 9 մայիսի 2021 թւականի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ատրպատականի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանին:

  • Ատրպատականի հայութեան հաւատարմութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած զոհերի յիշատակին
    Ատրպատականի հայութեան հաւատարմութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած զոհերի յիշատակին

     

    Շաբաթ, 24 ապրիի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի զաւակները Թաւրիզում եւ Ուրմիայում, պահանջատիրութեան խոր զգացմամբ եւ ազգասիրութեան ապրումներով յիշեցին Հայոց Ցեղասպանութեան սրբացեալ նահատակներին, ոգեկոչելով նրանց յիշատակը եւ ամրապնդելով իրենց հաւատքը շուտափոյթ արդարութեան ու հատուցման նկատմամբ:

  • Ո՞Վ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ
    Ո՞Վ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ

    Ամօ՛թ մեզ, հազար անգամ ամօ՛թ…: Մե՞նք էինք լինելու մեր ազգի թշնամին, փոխանակ դատապարտեալի աթոռի վրայ գամւած պահելու մեր ամօթահար դարաւոր թշնամուն, որը այսօր ազատ շրջագայում է ամենուրեք, հպարտ ու երջանիկ: Եթէ մենք մեզանից չենք ամաչում, մեր հին ու նոր նահատակներից ամաչենք, գէթ միանգամ ցոյց տալով, որ միացեալ եւ ուժեղ ազգ ենք, թէպէտ քանակով քիչ, բայց հեռու խտրականութիւնից եւ հեռու ամէն տեսակ բաժանարար ու անջատողական մօտեցումներից:

  • Հայաստա՜ն, հայութի՜ւն յո՞ երթայք
    Հայաստա՜ն, հայութի՜ւն յո՞ երթայք

    Յարութեան շունչը այսօր փչում է Յիսուսի գերեզմանից: Հաւատացէք, որ այլ ժողովուրդներ երանի՜ կը տան մեզ, եթէ տեսնեն ծխից եւ մուրից մաքրւած մեր ազգային թոքերը, որոնք պատրաստ են ներծծել Յիսուսի Յարութեան շունչը, եւ վերանորոգել մեզ, նախ որպէս քրիստոնեայ անհատ մարդ, ապա որպէս ազգ եւ հայրենիք:

  • Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը գումարւեց Թաւրիզում
    Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը գումարւեց Թաւրիզում

    Ուրբաթ, 26 փետրւարի 2021 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, Թաւրիզում գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը շարունակութիւն էր նախորդ նիստից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։