Հա

Համայնք

28/04/2021 - 12:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Իսլամական մշակոյթի տարածման կենտրոնի նոր տնօրէնի հետ

Երեքշաբթի, 27 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական այցելութիւն տւեց Իսլամական մշակոյթի տարածման Թաւրիզի կենտրոնատեղին: 

«Այնպէս ինչպէս Իրաքը Քարբալայով է հպարտ, կամ Սաուդական Արաբիան Քաաբայով, Իրանը պիտի հպարտանայ Ս. Թադէի վանքով, որտեղ ցանւեցին հայոց քրիստոնէական հաւատքի առաջին սերմերը»:

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 27 ապրիլի 2021 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, ընկերակցութեամբ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի կազմին, պաշտօնական այցելութիւն տւեց Իսլամական մշակոյթի տարածման Թաւրիզի կենտրոնատեղին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ազգային իշխանութեան պատւիրակութիւնը դիմաւորւեց նոյն համալիրում գործող Փոքրամասնութեանց գրասենեակի տնօրէնութեան կողմից եւ կարճ հանդիպում ունեցաւ սոյն գրասենեակում: Ապա, պատւիրակութիւնը ուղղւեց հիմնարկութեան գլխաւոր տնօրէնի դահլիճը:

Հիմնարկութեան նորանշանակ տնօրէն՝ Ղասեմ Նազիմի սիրալիր ընդունելութիւն ցուցաբերելով, ողջունեց Սրբազան Հօրն եւ նրան ընկերացող պատւիրակութեան անդամներին:

Սրբազան Հայրը՝ ազգային իշխանութեան եւ իր անունից շնորհաւորելով գլխաւոր տնօրէնին իր նոր ստանձնած պաշտօնում, վեր հանեց այն հսկայածաւալ առաքելութիւնը, որը վստահւած է նրան, ոչ միայն իսլամական մշակոյթի տարածման գործում, այլեւ երկրի մշակութային ժառանգութիւնը համարւող բոլոր կրօնների, ի շարս որոնց եւ հայկական պատմամշակութային կոթողներին հոգածութիւն ցուցաբերելու նւիրական գործում. «Հայկական եկեղեցիներն ու վանքերը Իրանի տարածքում, միայն հայերի փառքը չեն, այլեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան: Այնպէս ինչպէս Իրաքը Քարբալայով է հպարտ, կամ Սաուդական Արաբիան Քաաբայով, Իրանը պիտի հպարտանայ Ս. Թադէի վանքով, որտեղ ցանւեցին հայոց քրիստոնէական հաւատքի առաջին սերմերը»,- ասաց Սրբազան Հայրը, նորանշանակ տնօրէնին հրաւիրելով ուշադիր հետեւել յատկապէս Ատրպատականի հայոց թեմի հայաթափւած շրջաններում գտնւող հայկական պատմամշակութային ու հոգեւոր կառոյցների անաղարտ պահպանման եւ վերանորոգութեան աշխատանքներին:

Նորանշանակ տնօրէնը, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց շնորհաւորական ջերմ արտայայտութիւնների համար, շեշտելով հայ ժողովրդի դարաւոր ներդրումը Իրանին, որը շարունակւում է մինչեւ այսօր: Նա իր անձնական ծանօթութիւնների միջոցով ունեցած ընկերական յարաբերութիւնները մէջբերելով, յիշեց արւեստի այն գործիչներին, որոնք անցած տարիներին իրենց նպաստն են բերել ֆիլմարւեստի, երաժշտութեան եւ նկարչութեան ոլորտներում: Ինք անձնապէս ֆիլմարւեստի բնագաւառում վաստակ ունեցող անձ լինելով, յականէ յանւանէ յիշեց նոյն ոլորտում իր հետ գործակցած հայ արւեստագէտներին:

Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, իր հերթին, շնորհակալութիւն յայտնեց սոյն ընդունելութեան համար, շեշտելով հայ համայնքի գործուն մասնակցութիւնը երկրի կեանքի բոլոր բնագաւառներին:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիման աւարտին, տնօրէն Նազիմի Իրանական արւեստի մեծածաւալ հրատարակութիւններով պատւեց Սրբազան Հօրն եւ նրա պատւիրակութեան անդամներին:

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/68105-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdeb35bf3537

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։