Հա

Համայնք

21/06/2021 - 14:20

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորել է նորընտիր նախագահին

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը շնորհաւորական ուղերձ է յղել այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին` Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ:

«ԱԼԻՔ» - Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը շնորհաւորական ուղերձ է յղել այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին` Իրանի նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ:

Ուղերձում մասնաւորապէս նշւած է.

«Նորին Վսեմութիւն նորընտիր նախագահ

Իրանի Իսլամական Հանրապետութեան

Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի

 

Սրտի անհուն ուրախութեամբ իմ եւ Ատրպատականի հայոց թեմի անունից շնորհաւորում եմ Ձեզ Հանրապետութեան նախագահի պաշտօնին ընտրւելու կապակցութեամբ:    

Աղօթում եմ առ Բարձրեալն Աստւած՝ Իրանի զարգացման եւ վերելքի ուղղութեամբ Ձեր բոլոր ծրագրերի իրականացման եւ մաղթում՝ նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու եւ դժւարին պաշտօնում:

Թող Աստւած օրհնէ Ձեզ եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը. լաւագոյն մաղթանքներով:

 

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։