Հա

Համայնք

13/07/2021 - 09:30

Վարդավառի եկեղեցական-ազգային տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի, 11 յուլիսի 2021-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

«alikonline.ir» - Կիրակի, 11 յուլիսի 2021-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր: Խորանին սպասարկեցին սարկաւագաց, կիսասարկաւագաց եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ երգեհոնահար Արտեմիս Բայրամեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թեմակալ առաջնորդը իր քարոզում, Քրիստոսի այլակերպութեան դէպքը այնքան ցանկալի համարեց այսօրւայ դժւարին պայմաններում ապրող մարդկութեան համար, «Ամէն մարդ հրաշք է սպասում ներկայ ժամանակներում երկնքից: Երկնային հրաշազօր մի երեւոյթ է ակնկալում, վերջ դրած լինելու համար ներկայ համավարակին, որ ամէն օր մարդկային կեանքեր է հնձում աշխարհի տարբեր եր կրներում: Իր առաքեալների առջեւ կերպարանափոխւած եւ արեգակնային տեսք ստացած մեր Փրկիչը չե՞նք հաւատում, որ կարող է մէկ վայրկեանում կատարել այն, ինչը մենք մեր մարդկային անզօրութեամբ չենք կարողանում կատարել երկու տարիներից ի վեր, եւ բոլորս՝ հայ, ոչ-հայ, քրիստոնեայ, ոչ-քրիստոնեայ, տառապում ենք միեւնոյն ցաւով: Բայց հաւատո՞ւմ ենք…»,- ասաց Սրբազան Հայրը:

Ս. պատարագի աւարտին, եկեղեցու բակում տեղի ունեցաւ Վարդավառի ազգային աւանդութիւնը՝ իրարու վրայ ջուր ցանելու սովորութիւնը: Յատկապէս երիտասարդներ ու երեխաներ ջուր էին լցնում բոլորի վրայ, որը վերջում ընդհանրական խաղի տեսք ստացաւ, ներքաշելով բոլորին:

Թաւրիզի եկեղեցու Խնամակալ մարմինի անդամուհիները թէյով եւ խմորեղէնով պատւեցին հոգեւորականաց դասին եւ ազգային իշխանութեանը: Ուրմիայի եկեղեցում Վարդավառի սուրբ պատարագին ներկայ գտնւեց հաւատացեալ ժողովուրդը, որ երկրում տիրող առողջապահական դժւար դրութեան բերմամբ երկար ժամանակից ի վեր հեռու էր մնացել եկեղեցական արարողութիւններից եւ ազգային տօնախմբութիւններից:

 

Յարակից լուրեր

  • Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում
    Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում

    Ազգային տօներերն ու աւանդոյթները դարերից ի վեր Ատրպատականի հայոց թեմում հաւատարմութեամբ պահպանւել են, իսկ թեմի տարբեր գաւառներից եւ գիւղերից դէպի քաղաքներ տեղափոխւած ժողովրդի միջոցով առաւել եւս ճոխացել են դրանք: Իւրաքանչիւր գաւառում նոյն տօնի կամ առիթի համար կազմաւորւած աւանդոյթները իւրայատուկ գունաւորում են տւել առիթին, որը ցարդ շարունակում է կոփել նոր սերնդի կապւածութիւնը ազգային-եկեղեցական կեանքին:

  • Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում
    Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում

    Բուն Բարեկենդանի կիրակիին յաջորդող չորեքշաբթի օրը, 22 փետրւարի 2023թ.-ին, մեր եկեղեցական օրացոյցի տւած հրահանգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում սկսւեցին Մեծի պահոց քառասնօրեակի ժամերգութիւնները: 

  • Սրբոց Վարդանանց եկեղեցական-ազգային տօնի առիթով՝ «1572 տարիներ առաջ տեղի ունեցաւ Վարդանանց ճակատամարտը Ատրպատականում, բայց դեռ չի' աւարտւել». նշեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը
    Սրբոց Վարդանանց եկեղեցական-ազգային տօնի առիթով՝ «1572 տարիներ առաջ տեղի ունեցաւ Վարդանանց ճակատամարտը Ատրպատականում, բայց դեռ չի' աւարտւել». նշեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը

    Հինգշաբթի, 16 փետրւարի 2023թ.-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնի առիթով առաւօտեան ժամերգութիւն տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եւ տրւեց սուրբ հաղորդութիւն: Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Եկեղեցական արարողութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հայոց «Թամարեան-Սահակեան» դպրոցի եւ Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտներն ու նրանց ծնողները, ինչպէս նաեւ թաւրիզահայ հաւատացեալներ:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակը եւ աւանդական հրավառութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակը եւ աւանդական հրավառութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւողաբար դրա տօնացոյցում սահմանւած կանոնին, երկուշաբթի 13 փետրւարի 2023թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն: 

  • Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 12 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Սարկաւագական կարգ ստացան՝ բարեկրօն Առլէն կիս.սրկ. Բադալեանը եւ բարեկրօն Սեւան կիս.սրկ. Ենովքեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։