Հա

Համայնք

13/07/2021 - 09:40

Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Թեմական խորհրդի անդրանիկ հանդիպումը Ուրմիայի ազգային իշխանութեան հետ

Կիրակի, 11 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 5.30-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, նորընտիր Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ Ուրմիայի շրջանի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ անդամների հետ: 

«alikonline.ir» - Կիրակի, 11 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 5.30-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, նորընտիր Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ Ուրմիայի շրջանի Պատգամաւորական ժողովի դիւանի եւ անդամների հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցած հանդիպմանը, Պատգամաւորական ժողովի Ուրմիայի շրջանի անդամներից բացի, Ատրպատականի հայոց թեմի ազգային բարերար եւ «Կիլիկեան Իշխան»-ի շքանշանակիր Էդիկ Մեջլումեանը, ինչպէս նաեւ տեղի Գործակալական խորհրդի նախորդ շրջանի անդամները:

Բացման եւ բարի գալստեան խօսքով Սրբազան Հօրն եւ նրան ընկերակցող ժողովականների ներկայութիւնը ողջունեց Պատգամաւորական ժողովի Բ. ատենապետ՝ Սաքօ Մեջլումեանը, հակիրճ ներկայացնելով այն հրատապ խնդիրները, որոնք լուծման են սպասում, նորընտիր Թեմական խորհրդի կարեւոր որոշումներով:

Օրհնութեան խօսքով, Սրբազան Հայրը ողջունեց սոյն հանդիպման ուրախալի առիթը, որ Թեմական խորհրդի ընտրութիւնից յետոյ, յառաջիկայ ծրագրերի կազմութեան եւ գործնական քայլերի դիմելու համար մտքերի փոխանակման միջոց է դառնալու. «Մեր թեմական գործունէութեան համար տարբերութիւն չկայ շրջանների միջեւ: Ընդհակառակը աթոռանիստից հեռու գտնւող շրջանների կարիքները եւ մտահոգութիւնները առաջնահերթութիւններ են մեզ համար»,- ասաց Սրբազան Հայրը:

Ազգային բարերար Էդիկ Մեջլումեան, իր հերթին յոյս յայտնեց, որ նոր բացւող այս ժամանակահատւածը, իրագործումներով հարուստ կը լինի Թեմի համար, որի անբաժան մէկ մասնիկն է Ուրմիան, «Կապուտան» լճի շրջակայքում ապրող իր մի բուռ հայութեամբ:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան ճշտւած օրակարգերի վրայով վարեց ժողովը, իր գործընկերների անունից պատրաստակամութիւն յայտնելով զբաղւել բոլոր մանրամասնութիւններով, որոնք առնչւում են Արեւմտեան Ատրպատականի ազգային-եկեղեցական խնդիրներին, կալւածային հարցերին, ինչպէս նաեւ պետական փոխյարաբերութիւններին: Օրակարգերը ընդգրկեցին նաեւ շրջակայ գիւղերում ապրող հայերի ներկայ իրավիճակին, կրթական կառոյցներին, շրջանի միութիւններին եւ կազմակերպութիւններին առնչւող հարցեր, եւ այլ խնդիրներ:

Թեմական խորհրդի անդամներից Հենրիկ Աբրահամեան յատուկ խօսքով հանդէս եկաւ, Ատրպատականի հայոց թեմի զոյգ հայաշատ քաղաքների՝ Թաւրիզի եւ Ուրմիայի միջեւ եղբայրական հարազատ կապը առաւել եւս ամրացնելու առաջադրանքով:

Սոյն հանդիպման աւարտին, Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի կողմից հինգ հոգանոց կազմ վաւերացւեց որպէս յառաջիկայ երկու տարիների համար նշանակեալ Գործակալական խորհուրդ, ատենապետութեամբ Վանիկ Յակոբեանսի: Ուրմիայի շրջանի պատգամաւորների կողմից ներկայացւած սոյն կազմը, Թեմական խորհրդի անմիջական գործակցութեամբ վարելու է Ուրմիայի շրջանի փոխյարաբերական եւ գրասենեկային բոլոր աշխատանքները, ազգային-եկեղեցական կեանքին բնականոն ընթացք տալով:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/69716-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId3a05ed3586

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։