Հա

Համայնք

25/07/2021 - 13:20

Ատրապատականի հայոց թեմի առաջնորդը եւ Թեմական խորհրդի ատենապետը առցանց ժողով գումարեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ Ազգ. Կենտրոնական վարչութեան հետ

Հինգշաբթի, 22 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 9.30-ին, Անթիլիասի մայրավանքից՝ Վեհափառ Հայրապետից եկած հրահանգի հիման վրայ, Ատրապատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Գագիկ Ջորջեան առցանց ժողով գումարեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ Ազգ. Կենտրոնական վարչութեան հետ:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 22 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 9.30-ին, Անթիլիասի մայրավանքից՝ Վեհափառ Հայրապետից եկած հրահանգի հիման վրայ, Ատրապատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Գագիկ Ջորջեան առցանց ժողով գումարեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ Ազգ. Կենտրոնական վարչութեան հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպումը շարունակութիւնն էր Վեհափառ Հայրապետի տնօրինած կաթողիկոսարան-թեմ հանդիպումների շարքին, որոնք ժողովական նիստերով Անթիլիասում էին տեղի ունենում պարբերաբար:

Ներկայ կորոնաժահրի պարտադրած պայմանների ստիպողութեամբ, առցանց են տեղի ունենում սոյն զեկուցային բնոյթ կրող հանդիպումները, որը բոլոր թեմերի շարքում, հերթականութեամբ հասել էր Ատրպատականի հայոց թեմին:

Առաջնորդ Սրբազան Հայրը խօսք ուղղելով Նորին Սրբութեան, յայտնեց Ատրապատականի հայոց թեմի ազգային իշխանութեան որդիական անսակարկ սէրն ու յարգանքը, ինչպէս նաեւ հաւատարմութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան: Ապա, համառօտ ակնարկ կատարեց թեմի եկեղեցական, ազգային, կրթական, մշակութային, ընկերային-մարդասիրական եւ միութենական աշխատանքներին, որոնք վերատեսութեան էին ենթարկւել ներկայ համավարակի սահմանափակ պայմանների համապատասխան ձեւաչափերով:

Թեմական խորհրդի ատենապետը պատասխանելով այն հարցերին որոնք վարչական բնոյթ էին կրում, ընդհանուր ակնարկ կատարեց ազգային առաջնորդարանի կալւածային եւ վարչակազմակերպչական գործունէութեան, յիշելով այն հսկայական բնագաւառը թեմի կալւածային աշխատանքին, որը սակայն մեծ մասամբ հրիտակւած լինելուն, նիւթական համեստ եկամուտով կարողանում է պահպանել իր գոյութիւնը: Շինարարական նոր ծրագրերի նախաձեռնութեան դժւարութիւնը բացատրելով, ատենապետը ներկայացրեց երկրում տիրող տնտեսական ճգնաժամը, յատկապէս դրամանիշի անկման հետեւանքով:

Կենտրոնական վարչութեան զոյգ ատենապետներն եւս հարցեր ուղղեցին, որոնց համապարփակ պատասխաններ տւեցին Սրբազան Հայրը եւ Թեմական խորհրդի ատենապետը:

Աւարտին, Վեհափառ Հայրապետը իր օրհնութիւնը բաշխելով թեմի ժողովրդին, ինչպէս նաեւ ազգային իշխանութեան, թեմի կեանքում գործող բոլոր կազմակերպութիւններին եւ միութիւններին, շեշտեց քրիստոնէական հաւատքի անխախտ պահպանումը եւ յատկապէս մեր նոր սերունդը եկեղեցու եւ ազգի կեանքի շուրջ համախմբւած պահելու անհրաժեշտութիւնը: Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց թեմակալ առաջնորդին եւ ազգային իշխանութեան բոլոր կառոյցներին, թելադրելով Սրբազան Հօր, որ հաղորդի թեմի համայն ժողովրդեան իր օրհնութիւնն ու հայրական սէրը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։