Հա

Համայնք

25/07/2021 - 11:50

Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Թեմական խորհրդի հանդիպումը Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան հետ

Հինգշաբթի, 22 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, գլխաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, նորընտիր Թեմական խորհրդի կազմը այցելեց Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարան, հանդիպում ունենալու վարչութեան հետ:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 22 յուլիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, գլխաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանի, նորընտիր Թեմական խորհրդի կազմը այցելեց Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարան, հանդիպում ունենալու վարչութեան հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը ողջունելով ներկաներին, անդրադարձաւ Թաւրիզում յիշեալ գրադարանի հիմնադրութեան պատմութեան, որի գլխաւոր հիմնադիրներն են եղել ազգային յեղափոխական գործիչ Ստեփան Զօրեանը (կուսակցական ծածկանունով՝ Ռոստոմ, երեք հիմնադիրներից մէկը Հ.Յ.Դ.-ի) եւ Թաւրիզում հանրածանօթ ազգային գործիչ եւ կրթական մշակ Գասպար Յակոբեանը, որոնց ի յարգանս գրադարանը կոչւել է սոյն անւամբ:

Սրբազան Հայրը, անցեալ պատմութեան մէջ մխրճւած մնալուց զգուշացրեց յատկապէս գրադարանի վարչութեան անդամներին, խրախուսելով գրադարանին նոր շունչ բերել, նոր սերնդի զաւակներին ներգրաւելով գրքասիրութեան, օգտագործելով արդիական բոլոր միջոցները: Նա յիշեցրեց, որ մեծ հռչակ ունեցող Վարդան Գրիգորեանը, որը վերջերս կնքեց իր մահկանացուն Նիւ Եորքում, իր ազգային կազմաւորման առաջին քայլերը վերցրել է այս գրադարանի յարկի տակ, ընթերցելով մեր ազատագրական պայքարի նւիրւած հատորներ, որոնք իր մէջ ձեւաւորել են ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը: Սրբազան Հայրը մի շարք վկայութիւններ բերեց նաեւ այդ օրերից, յիշելով դեռ կենդանի մի քանի անձանց խօսքերը, թէ «այս գրադարանը մեղւի փեթակի էր նմանւում, այնքան որ սիրւած էր ընթերցանութիւնը երիտասարդութեան կողմից»: Հին օրերի վերադարձը անհնարին համարելով հանդերձ, Սրբազան Հայրը թելադրեց վարչութեան, հնարաւոր բոլոր միջոցների կիրառումը, հայերէն լեզւի ու գրականութան սէրը արթնացնելու համար նոր սերնդի ներկայացուցիչների մօտ:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան, ինչպէս նաեւ կազմի անդամներ կարեւորութեամբ շեշտեցին գրադարանի յարկի վերաշխուժացման անհրաժեշտութիւնը, նախ վայրը գրաւիչ դարձնելու ծրագիր ներկայացնելով վարչութեան: Թեմական խորհուրդը յանձն առաւ վերանորոգութեան մի շարք աշխատանքներ իրականացնել գրադարանում, մշակութային այլ յայտագրերի համար եւս օգտագործելի դարձնելու համար «Ռոստոմ-Գասպար» գրադարանը:

Գրադարանի վարչութեան ատենապետուհի Նանի Շահմուրադեան, ինչպէս նաեւ անդամներ Ռիթա Նազարբէգեան, Նայիրի Դիլանեան, Շարիս Վարդանեան եւ Իզաբէլ Սարգիսեան, նախ շնորհհակալութիւն յայտնեցին Սրբազան Հօրն եւ Թեմական խորհրդին սոյն կարեւոր հանդիպման համար, նոր ծրագրերով նոր սերնդին հայեցի կազմաւորում տալու միտում ունէր, ինչպէս նաեւ արտաքնապէս բարեզարդելով գրադարանը, երիտասարդութիւնը ներգրաւելու բարի նպատակ էր հետապնդում:

«Երիտասարդութիւնը այսօր փակ ընկերութեան մէջ չի ապրում: Համացանցը եւ օտարների հետ շփումը ամէն օր բազմաթիւ ուղիներ են բացում մեր նոր սերնդի զաւակների առջեւ,- ասաց Սրբազան Հայրը,- մենք ջանալու ենք ճիշտ ուղին ցոյց տալ նրանց, մեր ազգային դիմագիծը վառ պահելու համար մեր երիտասարդութեան մօտ: Աշխարհը այն չէ՛, ինչ որ էր 50 տարի առաջ: Այսօր նոր իրականութեան դէմ յանդիման ենք գտնւում բոլորս՝ լինենք հոգեւորականներ, ծնողներ, դաստիարակներ, ազգային գործիչներ եւ մեր կեանքի բոլոր բնագաւառներում աշխատողներ: Գիրքը անհրաժեշտ է, սակայն դրան ընկերակցելու է անպայման լսատեսողական մօտեցմամբ դաստիարակութիւնը, որից անկարելի է հեռացնել նոր սերունդը»,- շեշտեց Սրբազան Հայրը, գործնական միջոցներ ցոյց տալով գրադարանի վերաշխուժացման աշխատանքին:

Հանդիպման աւարտին, գրադարանի վարչութեան ցուցմունքով, Թեմական խորհրդի անդամները գործնական աշխատանք կատարեցին, ցանկագրելով անմիջական վերանորոգման կարիք ունեցող բաժինները «Ռոստոմ-Գասպար» գրադարանին, որը վերջին անգամ վերանորոգւել էր շուրջ 50 տարիներ առաջ:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/69918-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIdeff808f6bd

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։