Հա

Համայնք

22/09/2021 - 10:40

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը գնահատեց Փոլետ Բենոյեանին՝ նկարչական մրցանակի տիրանալու առիթով

Երեքշաբթի, 21 սեպտեմբերի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան իր գրասենեակին մէջ ընդունեց թաւրիզահայ երիտասարդուհի Փոլետ Բենոյեանին, որ «Մեհրօմահ» մշակութային-գեղարւեստական առաջին փառատօնին ներկայացուցած լինելով իր գեղանկարներից երեքը, առաջին մրցանակին էր արժանացել: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 21 սեպտեմբերի 2021 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան իր գրասենեակին մէջ ընդունեց թաւրիզահայ երիտասարդուհի Փոլետ Բենոյեանին, որ «Մեհրօմահ» մշակութային-գեղարւեստական առաջին փառատօնին ներկայացուցած լինելով իր գեղանկարներից երեքը, առաջին մրցանակին էր արժանացել: Օրդ. Բենոյեանին ընկերակցում էր մայրը՝ Անահիտը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը բարձր գնահատելով արւեստագիտուհի Փոլետի գեղարւեստը, յիշեց շուրջ ութ տարիներ առաջ անձամբ իր այցելութիւնը նրա տնում գտնւող արւեստանոցը եւ այդ առթիւ ազգային առաջնորդարանի կողմից հրապարակւած հաղորդագրութիւնը, որով ներկայացւում էին Բենոյեանի բացառիկ պաստառները:

Վերոյիշեալ մրցանակաբաշխութեան ընթացքում առաջին դիրքը գրաւելուն առիթով եւս Սրբազան Հայրը իր յատուկ գնահատանքը յայտնեց ասելով. «Աստւած ձեզ օժտել է բազմաթիւ ձիրքերով: Դուք ո՛չ միայն լաւ նկարում էք, այլեւ Կիրակի օրերին հրեշտակային ձայնով մեներգում էք եկեղեցում, հայ եկեղեցու հոգեթով երաժշտութեան յատուկ երանգ աւելացնելով»:

Այս առիթով, Սրբազան Հայրը Ատրպատականի իր ուղեւորութիւնների առաջին հատորից մակագրեալ օրինակ նւիրեց Փոլետ Բենոյեանին, արւեստի ճանապարհի վրայ նրա արձանագրած սոյն յիշարժան յաջողութեան համար: Նոյն առիթով նա բարձր գնահատեց Փոլետի ծնողների տէր եւ տիկին Վահիկ եւ Անահիտ Բենոյեանների մնայուն ուշադրութիւնը իրենց դստեր կեանքին, եւ քաջալերանքը՝ արւեստի բնագաւառում:

Զրոյցի ընթացքում արւեստագիտուհին բացայայտեց այն, որ իր գեղանկարների թեմաներից ոմանք ուղղակի իր մօր գաղափարներն էին, որոնց կեանք էր տւել նա իր վրձնով:

Յայտնենք, որ գեղարւեստի վերոյիշեալ կազմակերպութեան փափագով, արւեստագիտուհին իր գեղանկարներից մէկը նւիրել էր նրանց, որպէսզի մօտիկ ապագային հաստատութեան թանգարանում տեղ գրաւի այն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։