Հա

Համայնք

23/09/2021 - 12:20

ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանում

Չորեքշաμթի, 22 սեպտեմμերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, որը շրջաններին տւած իր այցելութեան սկզբում Թաւրիզ էր ժամանել:

«alikonline.ir» - Չորեքշաμթի, 22 սեպտեմμերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան, իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, որը շրջաններին տւած իր այցելութեան սկզբում Թաւրիզ էր ժամանել: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր եւ Իսլ. խորհրդարանի պատգամաւորի միջեւ տեւած շուրջ կէս ժամւայ հանդիպումը ընդգրկեց աշխարհացունց համավարակի (COVID-19) ստացած նոր թափի ազդեցութիւնը համայնքի վրայ, ինչպէս նաեւ պատւաստման գործընթացին մեր ժողովրդի զաւակների բերած մասնակցութիւնը: Սրբազան Հայրը այս առնչութեամբ ցաւով նշեց, որ վերջին օրերին սոյն համավարակով մահւան դէպքեր էին արձանագրւել ե՛ւ Թաւրիզում ե՛ւ Ուրմիայում, սակայն համեմատաբար այլ շրջանների, գէթ մահւան ելքերի քանակը քիչ է:

Պատգամաւոր Արա Շահվերդեանը տեղեկացրեց Սրբազան Հօրը համայնքային մի շարք աշխատանքների մասին, յատկապէս աշխատանքային բոլոր բնագաւառներում գործող հայերի տեղեկագրման ծրագրի շուրջ, որը համայնքի մարդուժի հաւաքն է ինքնին: Սրբազան Հայրը բարձր գնահատեց պատգամաւորի հոգածու վերաբերմունքը հանդէպ համայնքի բոլոր խաւերին պատկանող զաւակներին, այն համարելով հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի կողմից յատուկ ուշադրութիւն, իրեն յանձնւած տարածքում ապրող հայութեան նկատմամբ, որը բոլորի կողմից գնահատանքի է արժանի:

Թաւրիզ կատարած իր երկօրեայ այցելութեան ընթացքում, յարգելի պատգամաւորը զանազան հանդիպումներ ունեցաւ Ազգային իշխանութեան Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի հետ: Հանդիպումները ընդգրկեցին նաեւ պետական ոլորտի ժողովական նիստեր: Արա Շահվերդեանը նաեւ քաջալերական հանդիպումներ ունեցաւ համայնքի զաւակների, ինչպէս նաեւ մեր ժողովրդի երիտասարդ, գործարար եւ տարեց խաւերի հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։