Հա

Համայնք

03/10/2021 - 10:20

Թրքական սիրային շարժանկարի խաղարկում՝ Սիսի կաթողիկոսարանի տարածքում

Մեծի Տանն Կիլիկիոյ պատմական կաթողիկոսանիստը՝ Սսոյ Մայրավանքը այսօր գտնւում է աւերակ վիճակում, Արեւմտեան Հայաստանի Սիս մայրաքաղաքում:

Մեծի Տանն Կիլիկիոյ պատմական կաթողիկոսանիստը՝ Սսոյ Մայրավանքը այսօր գտնւում է աւերակ վիճակում, Արեւմտեան Հայաստանի Սիս մայրաքաղաքում:

Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս 2015 թւին դատ բացեց Թուրքիոյ դէմ, որպէսզի օրինական բոլոր միջոցների հետապնդումով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան վերադարձւի իր պատմական կայքը՝ Սիսի Աթոռանիստը:

Սիսի կաթողիկոսարանը քանդւեց 1923 թւին, ֆրանսիական զօրքի հեռանալուց եւ Կիլիկիոյ վերջնական հայաթափումից յետոյ:

Այսօր, վերեւ ներկայացւած Կաթողիկոսարանի պատմական լուսանկարում երեւացող շինութիւններից՝ Ս. Սոփիա մայր տաճարից, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մատուռից, (որտեղ էր պահւում Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջը), Խաչ-Օտայից, Վեհարանից եւ միաբանական խուցերից ոչ մէկը չկայ, բոլորը գետնին են հաւասարւել, բացի Կիլիկիոյ արքայական դարաշրջանից մնացած երկու աշտարակների մնացորդներից, որոնք աւերակ վիճակում դեռեւս «շնչում» են:

Պատմական լուսանկարի ձախ կողմում, Ս. Սոփիա մայր տաճարի արեւելեան պատին կից մի դղեակ կայ, որը պատկանել է Գրիգոր Մըճրըքեանին: Նրա յետնորդ սերունդները այսօր ապրում են Լիբանանում: Սոյն դղեակը մինչեւ օրս կանգուն է եւ փոխակերպւել է շքեղ հիւրանոցի:

Վերջերս թրքական արբանեակային կայանից երկարաշունչ սիրային ֆիլմ է սկսւել, «Սիրոյ տառապանքը» խորագրով, որի գլխաւոր բաժինները տեղի են ունենում Սիս եւ Ատանա քաղաքներում, իսկ Սսում տեղի ունեցող խաղարկութեանց հիմնական վայրը սոյն դղեակն է եւ Սիսի կաթողիկոսարանի տարածքը:

Դղեակի վերանորոգումը կատարւել է դրա հնութեան ոճի համապատասխան, տախտակամածի, ձեղունի եւ պատերի մասնագիտական բարեզարդումով, իսկ ներքին կահաւորումը դարձեալ համապատասխան է անցեալ դարաշրջանի կահաւորման:

Սոյն նիւթի մասին խմբագրութեանս հետ զրուցելով, Ատրպատականի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը ասաց, որ 2010 թւին անձամբ եղել էր պատմական Սիս մայրաքաղաքում եւ երկու գիշեր մնացել վերոյիշեալ «պանդոկ»-ում, Գրիգոր Մըճրըքեանի սոյն առանձնատնում:

Անթիլիասի կողմից Թուրքիոյ պետութեան դէմ բացւած պահանջատիրական դատի յաջորդող ամիսներին, Սիսի քաղաքապետութեան կողմից Կաթողիկոսարանի տարածքը վերածւեց մանուկների խաղավայրի: Պատահակա՞ն էր արդեօք սոյն ծրագիրը Սիսի քաղաքապետի միջոցով իրականացւած, երբ շուրջ հարիւր տարիներ անմարդաբնակ ու անգործածելի տարածք էր մնացել Կաթողիկոսական Աթոռանիստի աւերակ գետինը:

Միայն Կաթողիկոսարանը չէ, այլեւ ամբողջ Արեւմտահայաստանը կորցրած ազգ իբրեւ, բազմաթի՜ւ իրաւազրկւած անհատներ, ընտանիքներ, հաստատութիւններ եւ կազմակերպութիւններ ունենք: Մի խօսքով մի ամբողջ ազգ ոչ միայն իրաւազրկւել է Համաշխարհային Առաջին պատերազմի քաղաքական անորոշ պայմանների բերմամբ, այլեւս աքսորւել ու կոտորւել է Դէրզօրեան անապատների աւազուտ մառախուղում:

Շահամոլ ու կոյր աշխարհը իրողութիւնները չտեսնելու իր ունակութեան հետ, նաեւ չլսելու վատ սովորութիւնն ունի, որի հետեւանքով մարդկային իրաւանց կոպիտ խախտումների տհաճ կատակերգութիւններ «բեմականացւում» են եւ իբրեւ ֆիլմ «խաղարկւում» ամէն օր, եւ ամէն տեղ…:

 

Քաղւած՝ Ատրպատականի հայոց թեմի

«Արտազ» պաշտօնական ամսագրից

(ԺԶ. տարի, 2021, թիւ 9, Սեպտեմբեր, էջ 30-31)

 

Յարակից լուրեր

  • Ղարադաղի հայկական գիւղերին նւիրւած իւրայատուկ հատորի շնորհանդէսը Արեւմտեան թեմի ազգային առաջնորդարանում
    Ղարադաղի հայկական գիւղերին նւիրւած իւրայատուկ հատորի շնորհանդէսը Արեւմտեան թեմի ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 8 նոյեմբերի 2022 թ.-ին, երեկոյեան ժամը 7-ին, բարձր հովանաւորութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Թորգոմ Ս. եպս. Տօնոյեանի, ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր-Ղազարեան» սրահում տեղի ունեցաւ իր նիւթով իւրայատուկ մի գրքի շնորհանդէս, նւիրւած Ատրպատականի հայոց թեմի Ղարադաղի շրջանի հայկական գիւղերին եւ մշակութային ժառանգութեան: Ներկայ էին հոգեւորականներ, ազգային իշխանութեան անդամներ, մտաւորականներ, ուսուցիչներ, մշակութասէր ներկաներ Լոս Անջելէսի տարբեր քաղաքներից, ինչպէս նաեւ Ֆրէզնոյից եւ մինչեւ իսկ Սանֆրանսիսկոյից:

  • Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան քաջալերական ձեռնարկը նոր համալսարանական դարձած հայ ուսանողութեան
    Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան քաջալերական ձեռնարկը նոր համալսարանական դարձած հայ ուսանողութեան

    Ուրբաթ, 21 հոկտեմբերի 2022 թ.-ին, երեկոյեան ժամը 6-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ յատուկ ծրագիր, քաջալերելու համար թաւրիզահայ այն ուսանողներին, որոնք նոր մուտք էին գործել համալսարան:

  • Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի նոր կենտրոնի պաշտօնական բացումը
    Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի նոր կենտրոնի պաշտօնական բացումը

    Հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու համալիրի կողքին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, պաշտօնական բացումը կատարւեց, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի նոր կենտրոնին: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 14 հոկտեմբերի 2022 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ի հաւաքական արտասանութեամբ բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի 11-րդ նիստին, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: 

  • «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան մտերմիկ թէյասեղանը
    «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան մտերմիկ թէյասեղանը

    Հինգշաբթի, 13 հոկտեմբերի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարանի վարչութեան անդամների համար թէյասեղան հիւրասիրւեց, ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ անդամներ՝ ատենադիր Վարդան Կարապետեանի եւ Միութիւնների հետ կապ՝ Քաթրին Դիլանեանի: Գրադարանի յանձնախմբի աւագ անձերից ներկայ էր նաեւ Ռիտա Նազարբէգեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։