Հա

Համայնք

19/10/2021 - 12:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը պարգեւատրում կատարեց Ուրմիայի հայոց ազգային «Մասիհա» դպրոցում

Երկուշաբթի 18 հոկտեմբեր 2021-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան մեկնեց Ուրմիա, հայոց ազգային «Մասիհա» դպրոցում նախագահելու Թարգմանչաց Տօնի առիթով խորհրդանշական ծրագրի, որի ընթացքին, Մշակոյթի ամսւայ առիթով պարգեւատրեց տեղի հայոց դպրոցի երկու նւիրեալների: 

«alikonline.ir» - Երկուշաբթի 18 հոկտեմբեր 2021-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեան մեկնեց Ուրմիա, հայոց ազգային «Մասիհա» դպրոցում նախագահելու Թարգմանչաց Տօնի առիթով խորհրդանշական ծրագրի, որի ընթացքին, Մշակոյթի ամսւայ առիթով պարգեւատրեց տեղի հայոց դպրոցի երկու նւիրեալների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կէսօրւայ ժամը 12-ին, Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Ուրմիայի շրջանի պատգամաւորների՝ Բ. ատենապետ Սաքօ Մեջլումեանի, Բ. ատենադպիր Սարինէ Մեջլումեանի, Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի նախագահ եւ Ս. Թադէի վանքի պատգամաւոր Սեդա Մեջլումեանի, Գործակալական խորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանսի եւ նոյն խորհրդի անդամների, մուտք գործեց հայոց դպրոց եւ դիմաւորւեց տեսչուհի Ադրինէ Մեջլումեանի եւ ուսուցչական կազմի կողմից:

Սրբազան Հօր յատուկ հրաւէրով, սոյն ծրագրին ներկայ գտնւեցին Ատրպատականի հայոց թեմի ազգային բարերարներից՝ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանները: Սրբազան Հայրը դպրոցի մուտքի «աղ ու հաց»-ի օրհնութիւն կատարեց եւ ապա ներկաները ուղղւեցին դպրոցի բակում յարդարւած սեղանների մօտ: Դպրոցի տեսչուհի Ադրինէ Մեջլումեանը բարի գալստեան խօսք ուղղեց, Սրբազան Հօր, միաժամանակ լայն զեկոյց տալով տարեշրջանի կրթական-ուսումնական կեանքի մասին:

Տեսչուհին անդրադառնալով աշխարհացունց կորոնաժահրի համավարակի պայմաններում դպրոցական կեանքի դժւարութիւններին, տեղեկացրեց առցանց միջոցների կիրառման մասին, որոնք կարելի կանոնաւորութեամբ շարունակւում են ուսուցչակազմի կողմից. «Ինչքան էլ փորձենք սոյն միջոցի կանոնաւոր կիրառումը, այն չի լրացնելու աշակերտութեան ֆիզիկական ներկայութիւնը դպրոցի նւիրական յարկի տակ»,- ասաց տեսչուհին: Ապա, նա իր եւ դպրոցի ուսուցչակազմի անունից սրտանց ողջունեց Սրբազան Հօր եւ ազգային իշխանութեան ներկայութիւնը հայոց դպրոցում, յատկապէս Թարգմանչաց տօնի եւ Մշակոյթի ամսւայ առիթով:

Սրբազան Հայրն իր պատգամը ուղղելով Ուրմիայի հայոց դպրոցի մեծ ընտանիքին, բարձրօրէն գնահատեց այն նւիրեալ աշխատանքը, որը կատարւում է սոյն կրթօջախում, նւիրեալ անձնաւորութիւնների անձնազոհութեան շնորհիւ. «Սփիւռքում հայ դպրոց պահպանելը, հայոց լեզուն կենդանի պահելը, հայ մատղաշ սերնդին հայեցի դաստիարակութիւն ջամբելը հերոսական արարքների համազօր աշխատանքներ են: Այս առումով, ձեզանից իւրաքանչիւրը հերոս է մեր ակնոցով դիտած»:

Ապա, Սրբազան Հայրը յայտնեց, որ յատկապէս եկել է դպրոց, սոյն կրթօջախի երկու նւիրեալների գնահատելու. «Մեր բարձր գնահատանքն ենք յայտնում Ուրմիայի հայոց դպրոցի տեսչուհի Ադրինէ Մեջլումեան-Գրիգորեանին, որ աւելի քան մէկ տասնամեակից ի վեր ամենօրեայ դրութեամբ ներկայութիւն է դպրոցում, պատասխանատւութեան բարձր գիտակցութեամբ ու ձեռնհասօրէն վարելով տեսչութեան պաշտօնը: Երկրորդ, բարձրօրէն գնահատում ենք հայոց լեզւի երկարամեայ ուսուցչուհի Լինէթ Մեջլումեանին, որ հայ մանուկների շրթներին միշտ ծաղկուն է պահում հայոց լեզուն, եւ նրանց կոփում է հայոց պատմութեան հերոսական դրւագներով», ասաց Սրբազանը, ընթերցելով իր ստորագրած Գնահատական Գիրերը, իբրեւ վկայութիւն երկու նւիրեալների կատարած զոհողութեանց: Ապա, գնահատանքի արժանացած երկու մեծարեալները Սրբազան Հօր ձեռից ստացան իրենց գնահատագրերը, իբրեւ յուշարար իրենց կատարած վաստակաշատ աշխատանքի:

Խորհրդանշական ձեռնարկի աւարտին, դպրոցի տեսչութիւնը հիւրասիրութեամբ պատւեց ներկաներին, որոնք առիթ ունեցան անձամբ եւս շնորհաւորելու գնահատանքի արժանացած անձերին, իրենց բարեմաղթութիւնները հաղորդելով նրանց:

Յայտնենք, որ հակառակ երկրում տիրող համավարակի զգուշաւոր պայմաններին, Ուրմիահայ գաղութի կեանքում ազգային-եկեղեցական կեանքը շարունակւում է, ամէն կիրակի օրերին մատուցւած ս. պատարագով եւ տարբեր առիթների խորհրդակատարութիւններով:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/71545-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId9bfd7d7f79

Յարակից լուրեր

  • Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում
    Միջինքի աւանդոյթը Ատրպատականի հայոց թեմում

    Ազգային տօներերն ու աւանդոյթները դարերից ի վեր Ատրպատականի հայոց թեմում հաւատարմութեամբ պահպանւել են, իսկ թեմի տարբեր գաւառներից եւ գիւղերից դէպի քաղաքներ տեղափոխւած ժողովրդի միջոցով առաւել եւս ճոխացել են դրանք: Իւրաքանչիւր գաւառում նոյն տօնի կամ առիթի համար կազմաւորւած աւանդոյթները իւրայատուկ գունաւորում են տւել առիթին, որը ցարդ շարունակում է կոփել նոր սերնդի կապւածութիւնը ազգային-եկեղեցական կեանքին:

  • Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում
    Սկիզբ Մեծի պահոց արարողութիւնների Ատրպատականի հայոց թեմում

    Բուն Բարեկենդանի կիրակիին յաջորդող չորեքշաբթի օրը, 22 փետրւարի 2023թ.-ին, մեր եկեղեցական օրացոյցի տւած հրահանգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում սկսւեցին Մեծի պահոց քառասնօրեակի ժամերգութիւնները: 

  • Սրբոց Վարդանանց եկեղեցական-ազգային տօնի առիթով՝ «1572 տարիներ առաջ տեղի ունեցաւ Վարդանանց ճակատամարտը Ատրպատականում, բայց դեռ չի' աւարտւել». նշեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը
    Սրբոց Վարդանանց եկեղեցական-ազգային տօնի առիթով՝ «1572 տարիներ առաջ տեղի ունեցաւ Վարդանանց ճակատամարտը Ատրպատականում, բայց դեռ չի' աւարտւել». նշեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը

    Հինգշաբթի, 16 փետրւարի 2023թ.-ին, Սրբոց Վարդանանց Զօրավարաց տօնի առիթով առաւօտեան ժամերգութիւն տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եւ տրւեց սուրբ հաղորդութիւն: Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Եկեղեցական արարողութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հայոց «Թամարեան-Սահակեան» դպրոցի եւ Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտներն ու նրանց ծնողները, ինչպէս նաեւ թաւրիզահայ հաւատացեալներ:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակը եւ աւանդական հրավառութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակը եւ աւանդական հրավառութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու աւանդութեան համաձայն եւ հետեւողաբար դրա տօնացոյցում սահմանւած կանոնին, երկուշաբթի 13 փետրւարի 2023թ.-ի երեկոյեան ժամը 5-ին, Տեառնընդառաջի տէրունի յիշատակի առիթով, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակի ժամերգութիւններ եւ ապա հրավառութիւն: 

  • Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում
    Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 12 փետրւարի 2023թ.-ի առաւօտեան, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի: Սարկաւագական կարգ ստացան՝ բարեկրօն Առլէն կիս.սրկ. Բադալեանը եւ բարեկրօն Սեւան կիս.սրկ. Ենովքեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։