Հա

Համայնք

23/11/2021 - 13:20

Լոյս տեսաւ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» մատենաշարի Բ հատորը, նւիրւած Ղարադաղի հայկական գիւղերին

Ատրպատականի հայոց թեմի հայկական քաղաքների ու գիւղերի եւ դրանցում գտնւող հայկական յուշարձանների պատմութեան եւ ներկայ իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրութիւնը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017 թւին, թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան հրատարակել էր սոյն նիւթին նւիրւած իր Ա հատորը: Այն ընդգրկում է Թաւրիզի, Ուրմիայի, Արդաբիլի եւ դրանց շրջակայ գիւղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմութիւնը, առաջին գիրքը լինելով սոյն վերնագրով եռահատոր մատենաշարին:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի հայկական քաղաքների ու գիւղերի եւ դրանցում գտնւող հայկական յուշարձանների պատմութեան եւ ներկայ իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրութիւնը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017 թւին, թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան հրատարակել էր սոյն նիւթին նւիրւած իր Ա հատորը: Այն ընդգրկում է Թաւրիզի, Ուրմիայի, Արդաբիլի եւ դրանց շրջակայ գիւղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմութիւնը, առաջին գիրքը լինելով սոյն վերնագրով եռահատոր մատենաշարին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն մատենաշարի Բ հատորը 2021 թւին լոյս տեսաւ Թաւրիզում՝ մեկենասութեամբ ազգային բարերար տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեանների, որը հեղինակը ամբողջութեամբ յատկացրել է Ղարադաղի վեց գաւառակների հայկական գիւղերի ուսումնասիրութեանը: Այնպէս ինչպէս գրքի յառաջաբանում ասում է Սրբազան Հայրը, հեշտ չի եղել սոյն ուղեւորութիւնը դէպի Ղարադաղ՝ ներկայի Քալէյբար եւ Արասբարան շրջանը: Գիւղերի մեծ մասը հարթ ճանապարհ չի ունեցել, իսկ ոմանք ամբողջութեամբ անանցանելի ճանապարհներ ունենալով, ստիպողաբար օգտւել են չորքոտանի փոխադրամիջոցներից:

Բ հատորը, որը բաղկանում է 620 որակեալ էջերից, ներառում է Ղարադաղի նախկին հայկական 82 գիւղերի պատմութիւնը, որոնք գիտական ուսումնասիրութիւնից բացի, սոյն գիւղերին Սրբազան Հօր կողմից տրւած այցելութեամբ եւ այժմու տեղացի թուրք գիւղացիների հետ զրոյցներով՝ բանաւոր աղբիւրների օգտագործմամբ, նոր լոյս է սփռում տարածաշրջանում ապրած հայոց անցեալի պատմութեան վրայ:

Ղարադաղի վեց գաւառակները՝ Քէյւան, Մեշափարա, Մնջեւան, Հասանով Դզմար եւ Արաքսպար այցելելով, անցեալ հինգ տարիների ընթացքին Սրբազան Հայրը տեղագրել եւ ուսումնասիրել է սոյն գաւառակներում գտնւող բոլոր հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ սոյն գիւղերի հայ բնակիչներից մնացած տների եւ այլ յիշատակների հետքերը, նոյնիսկ դրանց աւերակներում վերապրած վերջին քարը:

Սոյն Բ հատորը, ինչպէս նախորդը, նոյնպէս ճոխացւած է գունաւոր բարձրորակ լուսանկարներով, որոնք կենդանի պատկեր են հաղորդում ուղեւորութիւնների ընթացքի մասին: Հատորի էջերում ներկայացւել եւ ուսումնասիրւել են նաեւ այն ձեռագրերն ու կիրառական արւեստի նմոյշները, որոնք սոյն գիւղերում են գրւել կամ ստեղծւել, եւ որոնք այսօր գտնւում են թեմի կամ այլ երկրների մատենադարաններում եւ թանգարաններում: Գիտական սոյն մատենաշարի գրքերի վերջում զետեղւած են անձնանունների եւ տեղանունների ցանկերը, հեշտացնելով ուսումնասիրողների աշխատանքը:

Մատենաշարի բովանդակութիւնը մասնագիտական լինելով հանդերձ, լեզուն հանրամատչելի է եւ դիւրընթեռնելի, յատկապէս ինքնախօս լուսանկարների յարակցութեամբ: Ատրպատականում ապրած մեր նախնիներից ժառանգ մնացած մշակութային անգին հարստութեանց վերանորոգութիւնը կամ բոլորի պահպանութիւնը իբրեւ շէնք ու կառոյց անհնարին լինելով, յատկապէս հայաթափւած շրջաններում, սոյն գիրքը եւ ամբողջ մատենաշարը, հայ դպրութեան միջոցով դրանց պահպանումն է եւ Սրբազան Հօր կողմից կտակումը՝ յաջորդող սերունդներին:

 

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երկուշաբթի, 29 նոյեմբերի 2021 թ.-ի վաղ առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, որտեղ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքում 1-4 դեկտեմբեր 2021 թ.-ին մասնակցելու է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի բարձր նախագահութեամբ տեղի ունենալիք Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Աշխարհական ժողովների միացեալ նիստերին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի առաջին հանդիպումը Արեւելեան շրջանի նոր նահանգապետի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի առաջին հանդիպումը Արեւելեան շրջանի նոր նահանգապետի հետ

    Կիրակի, 28 նոյեմբերի 2021 թ.-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, պաշտօնական անդրանիկ հանդիպում ունեցաւ Ատրպատականի Արեւելեան նահանգի նորանշանակ նահանգապետ՝ դոկտ. Զէյն օլ-Աբեդին Ռազաւի Խոռամի հետ, նրա գրասենեակում: 

  • Հանգուցեալ Նուբար Աբրահամեանը յետմահու պարգեւատրւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
    Հանգուցեալ Նուբար Աբրահամեանը յետմահու պարգեւատրւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

    Հինգշաբթի, նոյեմբերի 25-ի, կ. յ. ժամը 4-ին, Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատան Ս. Շողակաթ եկեղեցում, կատարւեց թաւրիզահայ ազգային գործիչ եւ ՀՕՄ-ի վաստակաշատ անդամուհի՝ Նուբար Տէր-Գրիգորեան-Աբրահամեանի յուղարկաւորութեան արարողութիւնը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Ղոմի համալսարանից դոկտ. Մեֆթահի այցելութիւնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Ղոմի համալսարանից դոկտ. Մեֆթահի այցելութիւնը

    Երկուշաբթի, 22 նոյեմբերի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. արք. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց, Ղոմի համալսարանի իսլամ-քրիստոնեայ յարաբերութեանց ամբիոնի վարիչ եւ դասախօս դոկտ. Ահմադ Ռեզա Մեֆթահի այցելութիւնը: Հիւրին ընկերակցում էր Ատրպատականի արեւելեան նահանգի իսլամութեան տարածման կենտրոնի գրասենեակի պատասխանատու Թահերին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Թաւրիզի նորանշանակ քաղաքապետին հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հանդիպումը Թաւրիզի նորանշանակ քաղաքապետին հետ

    Հինգշաբթի, 11 նոյեմբերի 2021 թ.-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդին, պաշտօնական առաջին հանդիպումը ունեցաւ Թաւրիզի նորանշանակ քաղաքապետ դոկտ. Աբբաս Ռանջբարի հետ, նրա գրասենեակում: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Ատրպատականի արեւելեան նահանգի փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։