Հա

Համայնք

23/11/2021 - 13:20

Լոյս տեսաւ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» մատենաշարի Բ հատորը, նւիրւած Ղարադաղի հայկական գիւղերին

Ատրպատականի հայոց թեմի հայկական քաղաքների ու գիւղերի եւ դրանցում գտնւող հայկական յուշարձանների պատմութեան եւ ներկայ իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրութիւնը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017 թւին, թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան հրատարակել էր սոյն նիւթին նւիրւած իր Ա հատորը: Այն ընդգրկում է Թաւրիզի, Ուրմիայի, Արդաբիլի եւ դրանց շրջակայ գիւղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմութիւնը, առաջին գիրքը լինելով սոյն վերնագրով եռահատոր մատենաշարին:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի հայկական քաղաքների ու գիւղերի եւ դրանցում գտնւող հայկական յուշարձանների պատմութեան եւ ներկայ իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրութիւնը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017 թւին, թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան հրատարակել էր սոյն նիւթին նւիրւած իր Ա հատորը: Այն ընդգրկում է Թաւրիզի, Ուրմիայի, Արդաբիլի եւ դրանց շրջակայ գիւղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմութիւնը, առաջին գիրքը լինելով սոյն վերնագրով եռահատոր մատենաշարին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն մատենաշարի Բ հատորը 2021 թւին լոյս տեսաւ Թաւրիզում՝ մեկենասութեամբ ազգային բարերար տէր եւ տիկին Համազասպ եւ Սեդա Ոսկանեանների, որը հեղինակը ամբողջութեամբ յատկացրել է Ղարադաղի վեց գաւառակների հայկական գիւղերի ուսումնասիրութեանը: Այնպէս ինչպէս գրքի յառաջաբանում ասում է Սրբազան Հայրը, հեշտ չի եղել սոյն ուղեւորութիւնը դէպի Ղարադաղ՝ ներկայի Քալէյբար եւ Արասբարան շրջանը: Գիւղերի մեծ մասը հարթ ճանապարհ չի ունեցել, իսկ ոմանք ամբողջութեամբ անանցանելի ճանապարհներ ունենալով, ստիպողաբար օգտւել են չորքոտանի փոխադրամիջոցներից:

Բ հատորը, որը բաղկանում է 620 որակեալ էջերից, ներառում է Ղարադաղի նախկին հայկական 82 գիւղերի պատմութիւնը, որոնք գիտական ուսումնասիրութիւնից բացի, սոյն գիւղերին Սրբազան Հօր կողմից տրւած այցելութեամբ եւ այժմու տեղացի թուրք գիւղացիների հետ զրոյցներով՝ բանաւոր աղբիւրների օգտագործմամբ, նոր լոյս է սփռում տարածաշրջանում ապրած հայոց անցեալի պատմութեան վրայ:

Ղարադաղի վեց գաւառակները՝ Քէյւան, Մեշափարա, Մնջեւան, Հասանով Դզմար եւ Արաքսպար այցելելով, անցեալ հինգ տարիների ընթացքին Սրբազան Հայրը տեղագրել եւ ուսումնասիրել է սոյն գաւառակներում գտնւող բոլոր հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ սոյն գիւղերի հայ բնակիչներից մնացած տների եւ այլ յիշատակների հետքերը, նոյնիսկ դրանց աւերակներում վերապրած վերջին քարը:

Սոյն Բ հատորը, ինչպէս նախորդը, նոյնպէս ճոխացւած է գունաւոր բարձրորակ լուսանկարներով, որոնք կենդանի պատկեր են հաղորդում ուղեւորութիւնների ընթացքի մասին: Հատորի էջերում ներկայացւել եւ ուսումնասիրւել են նաեւ այն ձեռագրերն ու կիրառական արւեստի նմոյշները, որոնք սոյն գիւղերում են գրւել կամ ստեղծւել, եւ որոնք այսօր գտնւում են թեմի կամ այլ երկրների մատենադարաններում եւ թանգարաններում: Գիտական սոյն մատենաշարի գրքերի վերջում զետեղւած են անձնանունների եւ տեղանունների ցանկերը, հեշտացնելով ուսումնասիրողների աշխատանքը:

Մատենաշարի բովանդակութիւնը մասնագիտական լինելով հանդերձ, լեզուն հանրամատչելի է եւ դիւրընթեռնելի, յատկապէս ինքնախօս լուսանկարների յարակցութեամբ: Ատրպատականում ապրած մեր նախնիներից ժառանգ մնացած մշակութային անգին հարստութեանց վերանորոգութիւնը կամ բոլորի պահպանութիւնը իբրեւ շէնք ու կառոյց անհնարին լինելով, յատկապէս հայաթափւած շրջաններում, սոյն գիրքը եւ ամբողջ մատենաշարը, հայ դպրութեան միջոցով դրանց պահպանումն է եւ Սրբազան Հօր կողմից կտակումը՝ յաջորդող սերունդներին:

 

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դասախօսեց Բոխումի համալսարանի աստւածաբանութեան ուսանողներին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դասախօսեց Բոխումի համալսարանի աստւածաբանութեան ուսանողներին

    Երեքշաբթի, 25 յունւարի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 6.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը «Համաշխարհային քրիստոնէութիւնը» ընդհանուր խորագիրը կրող դասընթացքի գլխաւոր դասախօսն էր, «Քրիստոնէութեան վկայութիւնը Արեւելքում եւ հայ եկեղեցին Իրանում» նիւթով, Գերմանիայի Բոխում քաղաքի համալսարանի Աւետարանական Աստւածաբանութեան բաժանմունքի ուսանողներին: 

  • Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022-ին սուրբ պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով ընդունւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների կողմից:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Համայն աշխարհի մարդկութեան դիմագրաւած ներկայ առողջական, հասարակական ու մանաւանդ հայ ազգի առջեւ ծառացած դժւարին պայմաններում Սուրբծննդեան տօնի խորհուրդը վերլուծելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր պատգամը ուղղեց թեմի ժողովրդին, աշխարհի խաղաղութեան եւ համայն մարդկութեան առողջութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստւած: 

  • Ծնւեց, ուրեմն փրկելու է…
    Ծնւեց, ուրեմն փրկելու է…

    Աստծու փրկագործական ծրագիրը մարդկային սովորական մտքի ծրագրի նման չէ, որը անկայուն է եւ միշտ փոփոխութիւնների ենթակայ, մարդու յեղյեղուկ նկարագրի պատճառով: Յատուկ նպատակով ծնւած եւ մարդացեալ Աստւածը անպայման փրկելու էր իր իսկ ստեղծած մարդկութիւնը: Փրկչի ծննդեան թւականից մինչ այսօր քիչ չեն եղել պատերազմներ, աւերածութիւններ, կոտորածներ, հիւանդութիւններ, նոյնիսկ համաճարակներ, որոնց ժայթքող լաւան իր հրաշունչ որովայնի մէջ էր կլանել եւ ածխացրել բիւրաւորներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։