Հա

Համայնք

29/11/2021 - 09:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

Երկուշաբթի, 29 նոյեմբերի 2021 թ.-ի վաղ առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, որտեղ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքում 1-4 դեկտեմբեր 2021 թ.-ին մասնակցելու է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի բարձր նախագահութեամբ տեղի ունենալիք Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Աշխարհական ժողովների միացեալ նիստերին:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 29 նոյեմբերի 2021 թ.-ի վաղ առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, որտեղ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքում 1-4 դեկտեմբեր 2021 թ.-ին մասնակցելու է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի բարձր նախագահութեամբ տեղի ունենալիք Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Աշխարհական ժողովների միացեալ նիստերին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, ե՛ւ իբրեւ անդամ յիշեալ ժողովին, ե՛ւ իբրեւ թեմակալ իր մասնակցութիւնն է բերելու յիշեալ նիստերին, որոնք ընդգրկելու են կրօնական, միջկրօնական, միջեկեղեցական, տարածաշրջանային, ազգային-հասարակական, կանոնագրային, կալւածային, տնտեսական եւ օրակարգի այլ նիւթեր:

Սրբազան Հայրը յատուկ հանդիպում է ունենալու Վեհափառ Հայրապետի հետ, Նորին Սրբութեան հաղորդելու թեմի Պատգամաւորական ժողովից եւ Թեմական խորհըրդի նիստերից բխած մի շարք մասնաւոր նիւթեր, ունենալու համար Վեհափառ Հայրապետի տեսակէտը եւ լսելու նրա հայրական յորդորները:

Յայտնենք նաեւ, որ նոյն օրերին Անթիլիասում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, ինչպէս «Կիլիկիա» վերանորոգեալ թանգարանի եւ Անթիլիասի Մատենադարանի վերադասաւորումից յետոյ կայանալիք վերաբացման հանդիսութիւնները, Բիքֆայայի վանքում բացումը եպիսկոպոսաց նորակառոյց շէնքի եւ մի շարք այլ մշակութային ձեռնարկներ, որոնց իր մասնակցութիւնն է բերելու Սրբազան Հայրը: Չորսօրեայ ժողովներից եւ միջոցառումներից անմիջապէս յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը վերադառնալու է Թաւրիզ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։