Հա

Համայնք

15/12/2021 - 13:20

Ալեկոծութիւններ դիմակայած «Ալիք»-ը

Ողջո՜յն 90-ամեայ «Ալիք»-ին…

Իննը տասնամեակների խորքից դեռեւս հնչող այս ծովափնեայ երաժշտութիւնը իր կշռոյթով, պահպանել է հաւասարակշռութիւնը իրանահայ կեանքի, դրա դառն ու քաղցր, լաւ ու վատ օրերին: Այո՛, «Ալիք»-ը ի՛նքը փրփրել է, սակայն ալիքի նման չի՛ չքացել, ոչ էլ միայն սպիտակ նախշերով քարտիզագրութիւն կատարել ոսկեայ աւազուտի վրայ: Ընդհակառակը, բնութեան ամենահզօր ժայռերին է բախւել այն, եւ հպարտութեամբ վերադարձել մայր ծովին, նորանոր ալիքներով ինքնահզօրացման գերագոյն նպատակով:

Ողջո՜յն 90-ամեայ «Ալիք»-ին…

Մարդկային կեանքի պայքար լինելը եթէ դեռ ոմանց համար պարզ չէ, հայ մամուլի ամենօրեայ պայքար լինելը՝ փաստւած իրականութիւն: Հոսանքն ի վեր թիավարելու կոչւած նաւաստիների արդէն ջղուտ բազուկները վաղո՜ւց մկաններով պնդացած, դեռեւս անվեհեր նաւարկում են ծանօթ եւ անծանօթ ծովերում, երբեմն պղտոր եւ երբեմն պարզ ջրերում, կուրծք տալով փրփրադէզ ալիքներին, միշտ ապաւինած հաստատուն կայմին, որը ապահովութիւն եւ յոյս է ներշնչում նաւում գտնւող բոլոր ճամբորդներին:

Ողջո՜յն 90-ամեայ «Ալիք»-ին…

Իննը տասնամեակների խորքից դեռեւս հնչող այս ծովափնեայ երաժշտութիւնը իր կշռոյթով, պահպանել է հաւասարակշռութիւնը իրանահայ կեանքի, դրա դառն ու քաղցր, լաւ ու վատ օրերին: Այո՛, «Ալիք»-ը ի՛նքը փրփրել է, սակայն ալիքի նման չի՛ չքացել, ոչ էլ միայն սպիտակ նախշերով քարտիզագրութիւն կատարել ոսկեայ աւազուտի վրայ: Ընդհակառակը, բնութեան ամենահզօր ժայռերին է բախւել այն, եւ հպարտութեամբ վերադարձել մայր ծովին, նորանոր ալիքներով ինքնահզօրացման գերագոյն նպատակով:

Ողջո՜յն 90-ամեայ «Ալիք»ին…

Ալիքը ինքը փշրւում է ժայռուտներում, բայց ջրի բնութիւնից ոչինչով չի՛ նւազում: «Ալիք»-ը փշրւելով է բաշխւում իւրաքանչիւր արեւածագի հետ, հայրենի եւ սփիւռքահայ կեանքի տագնապալի ժայռերի կոշտ ու կոպիտ, անհարթ ու ծակոտկէն մակերեսի դաժան ռազմադաշտերում, սակայն ծովի յատակից ձգող հոսանքը միշտ վերանորոգում է նրան, ամրապնդելով նրա մէջքը եւ վերստին զրահաւորելով նրա անկապտելի մարմինը, նոր ուժականութեամբ:

Ողջո՜յն 90-ամեայ «Ալիք»-ին…

Նաւաստիները չեն յոգնել ամեհի եւ անտակ ծովում լողալուց, որովհետեւ «Ալիք»-ը ի՛նքը դիմակայել է բազմաթիւ ալեկոծութիւններ, յոյսի ջահը սերնդից սերունդ փոխանցելով, նոյնիսկ մութ ու վախազդու ծովերում: Մեր հայրենիքի առաջին հանրապետութեան նաւաբեկման տխուր հանդիսատեսը չլինելու մեծ բախտին արժանացած, բայց վերանկախացեալ հանրապետութեան տատանւող նաւի ջրամոյն չլինելու քարոզչութեանը նւիրւած «Ալիք»-ը, իր աղեթաթախ թեւերով անվերջ գրկում է իրողութիւնները, պաշտպանելու համար դեռ ծփացող նաւը մեր ազգի, իր անկայուն կայմով:

Ողջո՜յն 90-ամեայ «Ալիք»-ին…

Դեռ նոր ալեկոծութիւններ է դիմակայելու «Ալիք»-ը, որովհետեւ չի՛ հանդարտւել կործանարար քամին, որը տարտղնում է պատ ու կտուր, օտար հողերի վրայ անձրեւելով հարազատ ջրերը մայր ծովի: Սակայն ծովերի ու հովերի Արարչին հրամանով «Ալիք»-ը միշտ տոկալու է ամէն տեսակ նեղութիւնների, թեւի նման պարզւած նաւամատոյցին փարւելու եւ խաղաղ նաւահանգստի ափերը համբուրելու խո՜ր ցանկութեամբ:

Բարի ե՜րթ «Ալիք»-ին, դէպի 100-ամեայ ադամանդեայ յոբելեան, որը վստահաբար փայլփլելու է մեր ազգի ապագայ խաղաղ ծովերի ակնախտիղ մակերեսում:

Սիրոյ ջերմ ողջունիւ,

Աղօթարար՝

ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

 

Յարակից լուրեր

  • Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբապատկերի օծում Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022 թ.-ին, կէսօրից յետոյ ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը սրբապատկերի օծում կատարեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում, յընթացս երեկոյեան ժամերգութեան:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Ս. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Ուրբաթ, 14 յունւարի 2022-ին սուրբ պատարագով, ջրօրհնէքով եւ ժողովրդական հաւաքով նշւեց Սուրբծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ռահւա գիւղի հնադարեայ Սուրբ Աստւածածին եկեղեցում: Առաւօտեան ժամը 10.30-ին, գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն աղ ու հացով ընդունւեց եկեղեցու մուտքին, Հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամների կողմից:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Համայն աշխարհի մարդկութեան դիմագրաւած ներկայ առողջական, հասարակական ու մանաւանդ հայ ազգի առջեւ ծառացած դժւարին պայմաններում Սուրբծննդեան տօնի խորհուրդը վերլուծելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը իր պատգամը ուղղեց թեմի ժողովրդին, աշխարհի խաղաղութեան եւ համայն մարդկութեան առողջութեան համար աղօթք բարձրացնելով առ Աստւած: 

  • Ծնւեց, ուրեմն փրկելու է…
    Ծնւեց, ուրեմն փրկելու է…

    Աստծու փրկագործական ծրագիրը մարդկային սովորական մտքի ծրագրի նման չէ, որը անկայուն է եւ միշտ փոփոխութիւնների ենթակայ, մարդու յեղյեղուկ նկարագրի պատճառով: Յատուկ նպատակով ծնւած եւ մարդացեալ Աստւածը անպայման փրկելու էր իր իսկ ստեղծած մարդկութիւնը: Փրկչի ծննդեան թւականից մինչ այսօր քիչ չեն եղել պատերազմներ, աւերածութիւններ, կոտորածներ, հիւանդութիւններ, նոյնիսկ համաճարակներ, որոնց ժայթքող լաւան իր հրաշունչ որովայնի մէջ էր կլանել եւ ածխացրել բիւրաւորներին:

  • «Իրանը օրինակելի օրինակ է փոքրամասնութիւնների նկատմամբ յարգանքի եւ սիրոյ». Գրիգոր արք. Չիֆթճեան
    «Իրանը օրինակելի օրինակ է փոքրամասնութիւնների նկատմամբ յարգանքի եւ սիրոյ». Գրիգոր արք. Չիֆթճեան

    Կիրակի, 2 յունւարի 2022 թ.-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Ուրմիայի քրիստոնեայ համայնքներին ի պատիւ կազմակերպւած Ս. Ծննդեան ընդունելութեան մասնակցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Հանդիսութիւնը տեղի ունեցաւ նեստորական ասորիների «Ս. Մարիամ» եկեղեցու հանդիսասրահում

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։