Հա

Համայնք

25/12/2021 - 11:30

Հեռախօսազրոյց այաթ. Ալէ-Հաշեմի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի միջեւ

Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ այաթ. Ալէ-Հաշեմ, հինգշաբթի, 23 դեկտեմբերի 2021 թ.-ին, հեռախօսազրոյց ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ, կանխաւ շնորհաւորելով 2022 Նոր տարւայ եւ յառաջիկայ Սուրբ Ծննդեան տօները: 

«alikonline.ir» - Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ այաթ. Ալէ-Հաշեմ, հինգշաբթի, 23 դեկտեմբերի 2021 թ.-ին, հեռախօսազրոյց ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ, կանխաւ շնորհաւորելով 2022 Նոր տարւայ եւ յառաջիկայ Սուրբ Ծննդեան տօները: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Աղօթապետ Ալէ-Հաշեմը այս առիթով մօտկից տեղեկացաւ Ատրպատականում ապրող հայ համայնքի առօրեայ կեանքի, ընկերատնտեսական դրութեան եւ ժողովական աշխատանքների մասին, խոստանալով իր կարելին ի գործ դնել, օգտակար հանդիսանալու Ատրպատականի հայոց թեմում ապրող հայերին: Ի վերջոյ աղօթապետը հայ համայնքի բոլոր զաւակներին իր սէրն ու յարգանքը փոխանցել թելադրեց Սրբազան հօր, մաղթելով որ նոր բացւող տարին իր հետ կը բերի համերշխութեան ու խաղաղութեան բոլոր բարիքները:

Սրբազան Հայրը իր եւ ազգային իշխանութեան անունից խոր շնորհակալութիւն յայտնեց այաթ. Ալէ-Հաշեմին, քրիստոնէական տօների առիթով փոխանցած բարեմաղթանքների համար, մաղթելով որ Աստւածային կրօնների հաւատացեալ հետեւորդների միասնական աղօթքով շուտով աշխարհից կը վերանայ համավարակը եւ մարդկութիւնը կը վերադառնայ իր բնականոն կեանքին:

 

Յարակից լուրեր

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը, որը մեր եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է, Ատրպատականի հայոց թեմի հայաշատ զոյգ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում նշւեց պատշաճ հանդիսաւորութեամբ եւ խաղողօրհնէքի ազգային-կրօնական աւանդութեամբ:

  • Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք
    Եռօրեայ կարօտի ուխտագնացութիւն դէպի Սուրբ Թադէի վանք

    Բարձր հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկիոյ եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, 68-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 28-30 յուլիսի 2022 թ.-ին: 

  • Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի աւանդութիւնը Ատրպատականի հայոց թեմում
    Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի աւանդութիւնը Ատրպատականի հայոց թեմում

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, կիրակի, 24 յուլիսի 2022 թ.-ին եւ կատարւեց իրարու վրայ ջուր ցանելու Վարդավառի ազգային աւանդութիւնը:

  • Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն
    Իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների այցը Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն

    Իրանահայ երեք թեմերի առաջնորդներ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի գլխաւորութեամբ, շաբաթ թւականիս յուլիսի 2-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցող Սրբալոյս Միւռոնի օրհնութեանը մասնակից ուխտաւորներ՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Նազարեանը, Թեհրանի համայնքի ազգային-բարերարներից Յովսէփ Աւետեանը, ինչպէս նաեւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանութիւն կատարած այցի ընթացքում հանդիպում են ունեցել Լիբանանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ջալալ Ֆիրուզնիայի հետ:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 26 յունիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հանդիսաւորապէս նշւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Նորին Սուրբ Օծութիւն Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 27-րդ տարեդարձը, Հայրապետական յատուկ մաղթանքով։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։