Հա

Համայնք

11/01/2022 - 08:35

Flyone Armenia եւ Pegasus աւիաընկերութիւնները Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով չւերթների թոյլտւութիւն են ստացել

Flyone Armenia եւ Pegasus աւիաընկերութիւնները Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով ոչ կանոնաւոր չւերթներ իրականացնելու թոյլտւութիւն են ստացել Քաղաքացիական աւիացիայի կոմիտէի կողմից: 

«alikonline.ir» - Flyone Armenia եւ Pegasus աւիաընկերութիւնները Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով ոչ կանոնաւոր չւերթներ իրականացնելու թոյլտւութիւն են ստացել Քաղաքացիական աւիացիայի կոմիտէի կողմից: Այս մասին News.am-ը տեղեկացաւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւնից:

Յիշեցնենք, որ հայկական Flyone Armenia աւիաընկերութիւնն արդէն ստացել էր քաղաւիացիայի թոյլտւութիւնը Երեւան Ստամբուլ-Երեւան չարտերային թռիչքների համար եւ սպասում էր թուրքական կողմի թոյլտւութեանը: Աւելի վաղ թուրքական «Պեգասուս» աւիաընկերութիւնը դիմել էր Հայաստանի քաղաւիացիայի կոմիտէին Ստամբուլ-Երեւան-Սմաբուլ չւերթներ իրականացնելու թոյլտւութեան համար: Թուրքական աւիաընկերութիւնը մտադիր է շաբաթական 2 չւերթ իրականացնել:

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չւերթերի բացման վերաբերեալ թուրքական եւ հայկական աւիաընկերութիւնների յայտերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։