«Արաքս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէն Մոհսէն Նարիմանը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեռքբերւած նոր համաձայնութեան արդունքում՝ վերականգւելու է Արաքս գետի աղտոտւածութեան որակի ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի գործունէութիւնը:
«alikonline.ir» - «Արաքս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէն Մոհսէն Նարիմանը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեռքբերւած նոր համաձայնութեան արդունքում՝ վերականգւելու է Արաքս գետի աղտոտւածութեան որակի ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի գործունէութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նրա խօսքով՝ հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նստաշրջանի արդիւնքով, կողմերը համաձայնել են Արաքս գետի աղտոտւածութեան որակի ուսումնասիրման եւ մոնիտորինգի հայ-իրանական աշխատանքային խմբի գործունէութիւնը վերականգնել, որոնց կարեւոր գործառոյթներից կը լինեն էներգետիկայի, ջրի եւ շրջակայ միջավայրի պահպանման ուղղութեամբ իրականացւող քայլերը:
Ձեռքբերւած համաձայնագիրն ենթադրում է Արաքս գետի ջրի որակի մոնիտորինգի համատեղ յանձնաժողովի աշխատաքների համար համապատասխան վերահսկման մեխանիզմների կիրառումը, մասնաւորապէս՝ կամերաների տեղադրումը, եւ ներկայացուցիչների միջոցով աղտոտւածութեան կանխարգելման ուղղութեամբ գործառոյթների իրականացումը: