Հա

Համայնք

22/05/2022 - 12:05

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Արա Շահվերդեանի հանդիպումը Ուրմիայի գիւղերի հոգաբարձութեանց հետ

Ուրբաթ, 20 մայիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան մեկնեցին Ուրմիա, որտեղ ժամանել էր Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, միասնաբար հանդիպում ունենալու Ուրմիայի հայկական գիւղերի հոգաբարձական կազմերի հետ:

«alikonline.ir» - Ուրբաթ, 20 մայիսի 2022 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան մեկնեցին Ուրմիա, որտեղ ժամանել էր Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, միասնաբար հանդիպում ունենալու Ուրմիայի հայկական գիւղերի հոգաբարձական կազմերի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, առաւօտեան ժամը 10-ին տեղի ունեցած հանդիպման նպատակն էր, նախ պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ մօտկից ծանօթացումը եւ ապա Թեմական խորհրդի ներկայութեամբ գիւղերի կալւածային առկախ հարցերի քննարկումը, ի խնդրի դրանց բարւոք լուծման: Սոյն հանդիպմանը ներկայ էին նաեւ Պատգմաւորական ժողովի Ուրմիայի ներկայացուցիչները եւ Ուրմիայի Գործակալական խորհրդի կազմը, գլխաւորութեամբ Վանիկ Յակոբեանսի:

Սրբազան Հայրը ողջոյնի խօսքով ուրախութիւն յայտնեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի 17-րդ անգամ Ուրմիա այցելութեան, եւ յատկապէս այս անգամւայ համար, երբ արդէն գործանական մօտեցումներով նա իր պատրաստակամութիւնն է յայտնում օժանդակել տասնամեակներից ի վեր իրենց օրինական լուծման սպասող կալւածային հարցերին: Սրբազան Հայրը այս առիթով իր բարձր գնահատանքը յայտնեց հայկական գիւղերի հոգաբարձութիւններին, որոնք խղճմտութեամբ եւ նախանձախնդրութեամբ հոգածութիւն են ցուցաբերում գիւղերում գտնւող հայկական եկեղեցիներին եւ գերեզմանատներին:

Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեան իր հերթին ողջունելով ներկաներին եւ յատկապէս պատգամաւոր Արա Շահվերդեանին, ընդհանուր գծերում բացատրութիւն տւեց առաջնորդարանի կողմից ցարդ կատարւած աշխատանքներին, ցոյց տալով, որ յատուկ պաշտօնեայի միջոցով որոշ իրագործումներ կատարւել են եւ ընթացքը շարունակւելու է ներկայ Թեմական խորհրդի քաջալերանքով եւ նիւթական աջակցութեամբ:

Պատգամաւոր Արա Շահվերդեանը իր գոհունակութիւնը յայտնելով սոյն հանդիպման համար, լսեց իւրաքանչիւր գիւղի հոգաբարձութեան ներկայացուցչի խօսքը, առկայ խնդիրները եւ դրանց լուծման համար պատկերացումները: Ապա իր նա պատրաստակամութիւնը յայտնեց հնարաւորութեան սահմաններում օժանդակելու Թեմական եւ Գործակալական խորհուրդներին, հարկ եղած դէպքում պետական միջամտութեամբ լուծելու գիւղերի հայկական հողատարածքների փաստաթղթերի պաշտօնական գրանցման աշխատանքները:

Հանդիպման ընթացքին սրտաբաց զրոյց տեղի ունեցաւ ներկայ ժողովականների միջեւ, որոնց հարցերին հանգամանօրէն պատասխանեցին Սրբազան Հայրը, Թեմական եւ Գործակալական խորհուրդների ատենապետները եւ պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Յայտնենք, որ Ուրմիայում իր կեցութեան ընթացքին, պատգամաւոր Արա Շահվերդեանը մէկ օր առաջ հանդպում էր ունեցել նաեւ Ուրմիայի համայնքի զաւակների հետ, եկեղեցու սրահում:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/75638-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId9bb7a89e47

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։