Շաբաթ, 21 մայիսի 2022 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհուրդը ազգային առաջնորդարանում ընդունեցին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին:
«alikonline.ir» - Շաբաթ, 21 մայիսի 2022 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեան եւ Թեմական խորհուրդը ազգային առաջնորդարանում ընդունեցին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Թեմական խորհրդի ժողովասենեակում շուրջ մէկ ժամ տեւած հանդիպման ընթացին արծարծւեցին թեմի ժողովրդի եւ վարչական բնոյթի խնդիրներ, մօտ ապագային բարւոք լուծում բերելու համար դրանց:
Սրբազան Հայրն իր գնահատանքը յայտնելով պատգամաւորի բծախնդիր եւ հետեւողական աշխատանքի համար, ուրախութիւն յայտնեց նրա կողմից թեմի երկու շրջաններին տրւած յաճախակի այցելութիւնների համար:
Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը, ինչպէս նաեւ ներկայ ժողովականները թեմի աշխատանքային տարբեր բնագաւառների մասին լուսաբանութիւններ տւեցին պատգամաւորին, բաւարարելով նրան մտահոգող բոլոր հարցերին:
Պատգամաւոր Արա Շահվերդեանը վարչական եւ իրաւական բնոյթի բոլոր հարցերի գծով իր տեսակէտը յայտնեց, հիմնւած Թեհրանի թեմի փորձառութեան վրայ: Յատկապէս իրաւական խնդիրների լուծման առնչութեամբ իր պատրաստակամութիւնը յայտնեց նա, յոյս յայտնելով որ մօտիկ ապագային միասնական ջանքերով կարելի կը լինի արդիւնքի հասնել: