Հա

Համայնք

23/05/2022 - 11:50

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց նախագահ Ռէյիսիի Ուրմիա այցելութեանը

Ուրբաթ, 20 մայիսի 2022 թ.-ի յետ միջօրէի ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի եւ թեմի ազգային բարերար եւ ուրմիահայ հանրայայտ գործարար Էդիկ Մեջլումեանի, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Ռէյիսիի Ուրմիա կատարած պաշտօնական այցելութեան: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 20 մայիսի 2022 թ.-ի յետ միջօրէի ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանի եւ թեմի ազգային բարերար եւ ուրմիահայ հանրայայտ գործարար Էդիկ Մեջլումեանի, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Ռէյիսիի Ուրմիա կատարած պաշտօնական այցելութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին կրօնական, պետական, քաղաքային խորհուրդների բարձրաստիճան պատասխանատուներ, գլխաւորութեամբ Արեւմտեան Ատրպատականի նահանգապետ՝ Մոհամմադ Սադեղ Մոթամադեանի:

Բարի գալստեան եւ ողջոյնի ջերմ խօսքեր արտասանւեցին, որոնք բոլորը ապագայ փայլուն յոյսեր էին փայփայում ամբողջ երկրի եւ յատկապէս Արեւմտեան Ատրպատականի բարգաւաճման ի խնդիր: Կիրառւեց նաեւ գեղարւեստական կոկիկ ծրագիր, տեղական դպրոցներից մէկի մանկական երգչախմբի մասնակցութեամբ:

Շուրջ երկու ժամ տեւողութիւն ունեցող հանդիպման աւարտին երկրի նախագահը խօսեց, ողջունելով Արեւմտեան Ատրպատականում բնակւող բոլոր հայրենակիցների, լինեն նրանք փոքրամասնութիւն, եւ տարբեր կրօնների եւ դաւանանքների ներկայացուցիչներ: Նախագահի խօսքի ընթացքին հսկայ պաստառի վրայ ցուցադրւեցին հիւսիսային Իրանի պատմամշակութային շարժուն եւ անշարժ գանձեր, որոնց շարքին նաեւ հայ ժողովրդի պատմութեան առնչւած կառոյցներ՝ Ս. Թադէի վանքը, Ծործորի Ս. Աստւածածինը եւ այլ հնավայրեր, որոնցով պարծենում է այսօր Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, խոր հոգածութիւն ցուցաբերելով դրանց անեղծ պահպանմանն ի խնդիր, համագործակցութեամբ ԻՒՆԵՍԿՕ-ի միջազգային կազմակերպութեան եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։