Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը Ատրպատական կատարած իր այցի ընթացքում երէկ՝ մայիսի 22-ին, այցելել է Ս. Թադէոս առաքեալի վանք:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը Ատրպատական կատարած իր այցի ընթացքում երէկ՝ մայիսի 22-ին, այցելել է Ս. Թադէոս առաքեալի վանք:
Այցի ընթացքում ծանօթացել է վանքի վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներին:
Նշենք, որ ատրպատականեան այցի ընթացքում Արա Շահվերդեանը այցելութիւններ է ունեցել` Ուրմիայի «Մասիհա» դպրոց, «Սերօ» սահմանագօտի, Ուրմիայի թանգարան: Պատգամաւորը նաեւ հանդիպումեր է ունեցել Թաւրիզի եւ Ուրմիայի իրանահայ քաղաքացիների հետ: Նա հանդիպել է Արեւմտեան Ատրպատականի մշակոյթի, ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռագործերի հարցերով գլխաւոր տնօրէն դոկտ. Ջանարիի հետ:
Պատգամաւորը նաեւ այցելութիւններ է կարարել Ատրպատականի շրջանի կրօնական-մշակութային օբեկտներ, այդ թւում՝ «Նազար» քարւանատուն եւ Ս. Ստեփանոս նախավկայի վանք:
Այցերի ընթացքում պատգամաւորին ուղեկցել է Իրանի հայկական եկեղեցիների պահպանման կենտրոնի տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանը: